Անգլիա. դպրոցը ներողություն է խնդրում քրիստոնյա աշխատակցուհուց

Մեծ Բրիտանիայի Կորնուոլլ կոմսությունում Brannel School դպրոցի տնօրինությունը ներողություն է խնդրել դասախոսի ընթերակա, քրիստոնյա Վիկի Ալլենից նրան աշխատանքից հեռացնելու համար՝ նույնասեռ ամուսնությունների մասին իր կարծիքը արտահայտելուց հետո:

51-ամյա Վիկի Ալլենը ավելի քան 17 տարի Ավետարանական եկեղեցու անդամ է և դպրոցում աշխատում է 2011թ-ից՝ աշխատելով հատուկ կարիքներով երեխաների հետ: Նրա պարտականությունների մեջ է մտնում նման երեք երեխայի ուղեկցել դասերի, ուղեկցել դասամիջոցների ժամանակ և օգնել նրանց՝ կատարելու գրավոր աշխատանքները:

Այդպես նրա աուտիստ աշակերտներից մեկը հարցրել է, թե ինչպես է նա վերաբերում նույնասեռ ամուսնություններին: Իր քրիստոնեական հայացքներից ելնելով՝ Ալլենը պատասխանել է, որ դեմ է նման միություններին: Իսկ ծիածանի մասին հարցին վերջինս պատասխանել է, որ ծիածանը Աստված է ստեղծել, և այն չի խորհրդանշում նույնասեռ ամուսնությունները:

«Եթե երեխան իմ կարծիքն է հարցնում, ապա ես պետք է արտահայտեմ այն»,- նշել է Վիկի Ալլենը The Daily Mail-ին տված հարցազրույցում:

Աշակերտը գոհ է մնացել նրա պատասխաններից, և ոչինչ չի տխրեցրել նրան խոսակցությունից հետո:

Հաջորդ օրը Ալլենին կանչել են տնօրինություն և հայտնել, որ նրա հասցեին դժգոհություն է եկել աշակերտի մորից: Շուտով Ալլենին հեռացրել են աշխատանքից: Վիկի Ալլենը դիմել է «Christian Concern» քրիստոնեական կազմակերպության իրավապաշտպաններին և կրոնական հիմունքներով խտրականության դրսևորման համար ֆինանսական փոխհատուցում պահանջել:

Հարցը արագ կարգավորում է ստացել, և դպրոցը ներողություն է խնդրել տիկին Ալլենից: Դպրոցի տնօրեն Էնդի Էդմոնդսը նշել է, որ դպրոցը ճանաչում է Վիկտորիա Ալլենի իրավունքը՝ կիսվելու իր քրիստոնեական համոզմունքներով աշակերտների հետ, և ներողություն է խնդրում ցանկացած անախորժություններ առաջացնելու համար, որոնք նա ստիպված է եղել տանել:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *