ԱՆԱՀԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԽՈՀԵՐՆ ՈՒ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԸ

Մարդը միակ շնչավոր արարածն է,ով օժտված է խորհելու,մտորելու,կյանքում հանդիպող ցանկացած երևույթ զանազանելու ու նրա մեջ սեր ու հոգի ներդնելու հատկությամբ:Թեև որոշ մարդիկ էլ հակված են երևույթը բացասականացնելու,բացասական երանգ հաղորդելու ունակությամբ,այնուամենայնիվ,սա ևս մարդկային տեսակ է,որը ձևավորում է մեր սոցիալական միջավայրը:Հասարակությունը լավատեսների ու հոռետեսների,օբյեկտիվ և սուբյեկտիվ տեսակետների համադրությամբ անձանց մեկտեղումն է,իսկ ինչ միջավայր,առանց գրող-բանաստեղծների.չէ՞որ հե՛նց նրանք են առաջին իմաստասերները,որոնք գրում են ոչ միայն լսածի ու տեսածի,այլև զգացածի մասին: Զգացմունքն այնպիսի հուզախառն պոռթկում է,որը տակն ու վրա է անում հոգին,դիպչում սրտին՝ նետահարելով նրան սիրո նետով: Պատկերացրեք այգու նստարանին գլխիկոր ու տխուր հայացքով նստած աղջնակին:Անցորդի համար նա սովորական աղջիկ է և նրան ամենևին էլ հետաքրքիր չէ նրա հոգեվիճակը:Մեկ ուրիշի համար հարմար առիթ է այլոց հետ քննարկելու համար:Երրորդի աչքից նա,անշուշտ,վրիպում է ու մնում ստվերում:Եվ միայն բանաստեղծը,գրողը,և,առհասարակ,արվեստի ներկայացուցիչն է,ում հուզում է ոչ միայն աղջիկը,ով նստած է նստարանին,այլև վերջինիս հետ առնչվող խնդիրը,որը նրան դարձրել է այդքան մտահոգ ու մտամոլոր: Վերջին ժամանակներս նկատելի են դառնում հասարակական գժտությունները:Հասարակությունը պառակտվում է՝ բաժանվելով տարբեր քաղաքական ուժերի,որոնցից յուրաքանչյուրն իր հերթին մշակում է նոր ու տարբեր օրենքներ,վարքի կանոններ,ինչը խորթ է հասարակ ժողովրդին:Սա ևս չի վրիպում բանաստեղծի աչքից և հետագայում զարգացնում է նրա գրիչը՝ գեղեցիկ տողերի վերածելով:Այդպիսի նրբանկատ ու խորը խոհափիլիսոփայական մտածողությամբ է օժտված Անահիտ Տիգրանյանը,ով ծնվել է 1949թ. Արթիկի շրջանի /Շիրակի մարզ/ Գետափ գյուղում,մանկավարժի ընտանիքում:1970թ. աշխատանքի է անցել Արթիկի թիվ 5 մանկապարտեզում որպես դաստիարակչուհի:1972թ. ընդունվել է Կիրովականի Մանկավարժական ինստիտուտի Լեզվի և գրականության ֆակուլտետը,ավարտել՝ 1977թ.-ին:1987թ. նշանակվել է թիվ 1 մանկապարտեզի տնօրեն:Սկսել է ստեղծագործել 1999թվականից:Ստեղծագործությունները տպագրվել են մի շարք թերթերում,Շիրակի և Արթիկի տարեգրքերում,<<Ոգեզարթոնք>> ժողովածուում:2015թ. լույս է տեսել բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ <<Կապույտ անձրևի յոթնագույնը>> վերնագրով: Ինչպես տեսնում ենք,նրա հոգու ճիչը բուռն է ու երփնավառ:Մարդու խիղճը պետք է հանգիստ լինի,իսկ միտքը՝ խաղաղ,որպեսզի կարողանա գրել օբյեկտիվորեն,ճշմարտությունը անթաքույց ներկայացնելու ձգտումով:Կապ չունի,թե դու ինչ մասնագետ ես,կամ մասնագիտություն ունես,թե ոչ,կյանքում ամենագեղեցիկ կոչումը Մարդ կոչումն է,որի հետ չի փոխանակվում ոչ մի այլ փառապանծ կոչում:Անահիտ Տիգրանյանը օժտված է ոչ միայն այլոց ապրումները սեփական ներաշխարհ տեղափոխելու ունակությամբ,այլև հավատարիմ է տարիների ընթացքում կատարած աշխատանքի ու այլոց նվիրաբերած սիրո ու հարգանքի արդյունքում ձեռք բերած Մարդ կոչմանը: Մաղթում եմ,որպեսզի Անահիտ Տիգրանյանի լուսավոր ու բարի հոգում թևածի խաղաղության ճերմակափայլ աղավնին,նրա առջև բանալով հաջողության ամենակայուն դռները:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *