Թայլանդի փոքրիկ քաղաքներից մեկում բոլորը գիտեն Պուի անունով շանը: Նա սիրում է ուտելիք փնտրելու նպատակով հայտնվել տարբեր վայրերում: Մի անգամ աղբի մեջ ուտելիք ման գալու ժամանակ նա մի բան հայտնաբերեց: Տոպրակի մեջ ուտելիք չէր, բայց շունը, միևնույն է, վերցրեց և տարավ այն իր տիրոջ՝ Գումներդ Տոնգմակի մոտ: Պուիին տանը դիմավորեց տիրոջ 12-ամյա աղջիկը, որը, տեսնելով, թե ինչ կա տոպրակում, կորցրեց խոսելու կարողությունը: Տոպրակում նորածին երեխա էր: Հայր ու դուստր երեխային շտապ հասցրին հիվանդանոց, որտեղ նրան արագ ինկուբատորի մեջ տեղադրեցին:""
Այս պատմությունը Պուիին իսկական հերոս է դարձել իր քաղաքում: Կարմիր Խաչի ներկայացուցիչները շանը շնորհեցին կաշվե օձիք և մեդալ՝ ի նշան կատարած արարքի:
Իսկ տեղացի բնակիչներից մեկը շան ուտելիքի համար հատուկ գումար հատկացրեց:Քաղաքապետարանի ներկայացուցիչները փնտրում են երեխայի մորը, ով ցանկացել է սպանել երեխային:
Շատ ընտանքիներ ցանկություն հայտնեցին որդեգրել երեխային:
Զարմանալի է, որ Պուին հասկացել է, որ փոքրիկը վտանգի մեջ է և բերել է նրան տուն: Նա փրկեց կյանք և դարձավ հերոս: Բրավո Պուի!