Այս հրաշալի երիտասարդը Հայկ Նազարյանն է

Այս հրաշալի երիտասարդը Հայկ Նազարյանն է, Նա իմ հյուրն էր, քիչ առաջ ճանապարհեցի: Հայկը ծնվել, մեծացել է Միացյալ նահանգներում, ֆիզիկոս է՝ մագիստրոսի աստիճանով: Խոսում է գեղեցիկ, մաքուր արևելահայերեն՝ անգլերենի առոգանությամբ: Նա 2013-ին 24 տարեկանում առաջին անգամ եկել է Հայաստան:
— Դո՞ւր եկավ Հայրենիքդ,- հարցնում եմ:
— Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Հայրենիքը մեծ Տուն է՝ քո տունը:Ու տանը դու քո ընտանիքում ես: Հավանելը ո՞րն է….Դուք հավանո՞ւմ եք Ձեր մորը, կամ եղբորը…
...2015-ին մագիստրոսի դիպլոմը ստանալուց հետո Հայկը մերժում է ամերիկյան ամենահեղինակավոր ընկերություններից մեկում աշխատելու առաջարկը, թողնում է իր աշխատանքը Կալիֆորնիայի համալսարանում ու հոր հետ տեղափոխվում է Հայաստան:
Քսանիննամյա պատանուն զորակոչային տարիքը լրացած լինելու պատճառով չեն վերցնում ժամկետային զինծառայության, և նա որոշում է Հայրենիքի սահմանը առաջնագծում պաշտպանելու՝ ինքնակամ ստանձնած պարտքը կատարել որպես պայամանագրային զինվորական:
Հայկը նոր էր իջել սահմանից:
— Արցախի համար զոհված հերոսները հող են ազատագրել, որ մենք ապրենք այդ հողի վրա…., — ասում է Հայկը՝ պարզ, անպաճույճ, առանց բարձրագոչ բառերի, — Իսկ հայրենի հողի վրա ապրելու իրավունք նվաճում ես այդ հողը զենքով պաշտպանելուց հետո միայն…
Հայկի հետ ամբողջական զրույցը՝ շուտով, Հայ զինվոր թերթում…

Գայանե Պողոսյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *