""

Այսօր բուլղարուհի ռեժիսոր, օպերատոր, կինովավերագրող և լրագրող, ՀՀ և Բուլղարիայի լրագրողների միության անդամ։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ (1995) Ցվետանա Պասկալևա ծննդյան օրն է Ծնվել է 22 հունվար 1960թ. Նովա Զագորա Բուլղարիա 
առաջին օտարերկրյա լրագրողն է, ով լուսաբանել և պայքարել է հայերի զանգվածային տեղահանությունների և նրանց հանդեպ ազերիների կողմից կիրառվող վայրագությունների մասին:

1984 թվականին ավարտել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը։

1991-1994 թվականներին աշխատել է Արցախում, Գետաշենում, Շահումյանում, լուսաբանել արցախյան հերոսամարտը, Արցախի խնդիրը ներկայացրել միջազգային հանրությանը։

Նկարահանել է պատերազմական իրադարձություններին, արցախյան ազատագրական պայքարին նվիրված վեց վավերագրական ֆիլմ (հայերեն, ռուսերեն և անգլերեն)՝ «Ղարաբաղի վերքերը» ընդհանուր անվամբ, որոնք արժանացել են մի շարք մրցանակների՝ Ժնևի (1992), Հոլիվուդի (1993), Վերմոնտի (ԱՄՆ, 1994) միջազգային կինոփառատոներում։

1993-1994 թվականներին ԱՄՆ-ի Կոնգրեսում, Կանադայի խորհրդարանում, ՄԱԿ-ում, «Միջազգային համաներում» և այլ կազմակերպություններում ցուցադրել է իր ֆիլմերը, ելույթներ ունեցել ի պաշտպանություն արցախահայության ազատագրական պայքարի։

1995-1997 թվականներին Հայաստանի ազգային հեռուստատեսությունում վարել է Արցախի անցյալին և ներկային նվիրված «Իմ թանկագին ողջեր և մեռածներ», 1998-2001 թվականներին՝ Հայաստանի և ԱՀ խնդիրների շուրջ՝ «Ասպեկտ» հեղինակային, հրապարակախոսավերլուծական հաղորդաշարերը։ 2014 թվականից Հանրային հեռուստաընկերությամբ վարում է արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին նվիրված «Նվիրյալները» հաղորդաշարը[։

2001 թվականին նկարահանել է Շուշիի ազատագրմանը նվիրված «Ոգի և հավատ» փաստավավերագրական ֆիլմը։

Ղարաբաղյան պատերազմի ընթացքում (1991-1994) նկարահանել է 7 վավերագրական ֆիլմ` Արցախյան պայքարի մասին

  • «Բարձունքներ, հույսեր» («Высоты, надежды», Vysoty, nadezhdyHeights, hopes, 1991)
  • «Կլինի՞ արդյոք առավոտ Ղարաբաղի վրա» («Будет ли утро над Карабахом?», Will there be a morning over Karabakh, 1992)
  • «Իմ թանկագին ողջեր և մեռածներ» («Дорогие мои, живые и мертвые», My dear, alive and dead, 1993),
  • «Ղարաբաղի վերքերը» («Раны Карабаха», Rany KarabakhaWounds of Karabakh, 1994),
  • «Մայր հողի զինվորները» («Солдаты своей земли», Soldaty swoey zemliThe soldiers of their land, 1994),
  • «Լռություն» («Затишье», Zatish’eCalm, 1995),
  • «Հավատ և ոգի» («Вера и дух», Vera i dukhFaith and spirit, 2001)