""

Ողջո՜ւյն, զինվո´ր։
Մենք ծանոթ չենք, բայց ես քո մասին շատ բան գիտեմ։
Ապրիլյան պատերազմում ողնաշարի ծանր վիրավորում ստացավ ժամկետային զինծառայող Ռուբեն Առաքելյանը;Բուժումը շարունակում է Գերմանիայում;Սիրելի զինվոր, քո երկամյա չարչարանքը մեր ժողովրդի խաղաղ կյանքն արժե։ Ես հավատում եմ քո արիությանն ու տոկունությանը;Ես վստահում եմ քեզ, զինվո՛ր, ես վստահ եմ, որ դու հաղթանակների զինվորն ես;Ես գիտեմ, որ դու շատ երազներ ունես. շտապում ես տուն դառնալ, , շենացնես հայրենի տունդ, Դու չես սիրում խոսել այն մասին, որ հասցրել ես նայել մահվան աչքերին, գուցե նաև տեսել ես սպանվածներ, վախից քարացած մարդիկ, ցավից տնքացող որդեկորույս մայրեր, ու դրանից ավելի է կարծրացել կամքդ, ձեռքդ ավելի ամուր է բռունցքվել, և սիրտդ այրվել է վրեժի հրով։ Ես գիտեմ՝ դու արդար գործի նվիրյալ ես, ու եթե ստիպված լինես պատերազմելու, ապա դա կլինի սրբազան պատերազմ, քանզի այն մի նպատակ կունենա միայն՝ պահել-պաշտպանել երկիր հայրենի: