Հայրենիքը պաշտպանելը, անշուշ՛տ, սուրբ և պատվավոր գործ է, կյանքի եւ արյան գնով անառիկ է պահում մեր երկրի սահմաններն ու Հայոց պետականությունը։; Նրանք հավերժ գրկեցին հողը հայրենի;Մեր հզոր արծիվները; Իսկ ՁԵՐ խոստումները ո՞վ պիտի կկատարի, Տված երդումներդ ո՞վ պիտի պահի։
Գոռ Բաբայանը ծնվել է 1986-ի սեպտեմբերի 10-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 1993-ին ընդունվել է Աբովյանի թիվ1 միջնակարգ դպրոց ,հետո տեղափոխվել 4-րդ դպրոց,որն ավարտելուց հետո սովորել է Աբովյանի թիվ 30 ուսումնարանում՝ստանալով ավտոփականագործի ու վարորդի մասնագիտացում: Դպրոցն ավարտելուց հետո ՝ 2004-ին Գոռը զորակոչվել է բանակ:2005-ի դեկտեմբերի 9-ին ադրբեջանական կողմից դիպուկահարի արձակած գնդակի հետևանքով զոհվեց 19 ամյա Գոռ Բաբայանը:
Վե՛ր կացեք , ո՛վ իմ հերոսներ Հերոսը դա եզակի մեկն է, ով ի տարբերություն այլոց, իր արտակարգ ունակությունների շնորհիվ դիմում է քայլերի և հասնում է բեկումնային արդյունքի:միթե անհասկանալի բան կա այստեղ` խաղաղ օրերի` հայրենիքի սահմանը Արցախում պաշտպանող, դիրքում կանգնած զինվորի թափված արյան կաթիլներում: Ի~նչ լեզու է պետք, որ հասկանալի դարձնի աշխարհի մարդկությանը` բռնե’ք հայ քնած սպային կացնահարող թուրքի ձեռքը, կանգնեցրե’ք գիշերով գաղտագողի դավադիր թուրքի` հայ անմեղ զինվորի վրա ուղղված գնդակը….

""