http://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t34.0-12/19239526_434783773550725_590671862_n.jpg?oh=88048e82c76d674e737973cb468d6938&oe=594682B8 width="222" height="222" />    Այսօր` հունիսի 17-ին, լրացավ մեծանուն բանաստեղծուհի,մանկագիր ու արձակագիր,Սյունյաց աշխարհում ծնունդ առած Դուխիկ Հայրապետյանի ծննդյան 70 ամյակը: Դուխիկ Հայրապետյանի աշխարհն ուրիշ է,յուրահատուկ համ ու հոտով,անզուգական դրական էներգիայով:Կյանքի յուրաքանչյուր ակնթարթ,յուրաքանչյուր դիպված,առանձնահատուկ շունչ է ստանում նրա շնորհիվ: Դուխիկ Հայրապետյանը որպես մարդ յուրօրինակ է,առեղծվածային ու,միաժամանակ`պարզ ու հասարակ կին:Նրա շուրթերից հնչած յուրաքանչյուր խոսք նոր հնչերանգ է ստանում:Այդ հյուրասեր,հյուրընկալ,մարդկային վեհ արժանիքներով օժտված կնոջ սրտում չարության ոչ մի նշույլ չկա:Նա բարության ու կատարելության մարմնացում է,կանացիության խորհրդանիշ: Դուխիկ Հայրապետյանը որպես բանաստեղծուհի աչքի է ընկնում զարմանահրաշ անկեղծությամբ,լուսավոր ու հույս պարգևող մտքերով,հետաքրքիր գաղափարներով:Գուցե Սյունիքի` նրա ծննդավայրի ազդեցությունը կա նրանց մեջ… Հարգարժա´ն Դուխիկ Հայրապետյան,շնորհավորում եմ Ձեզ` 70 ամյակի կապակցությամբ:Մաղթում եմ քաջառողջություն,երկար տարիների` գեղեցիկ ու լուսավոր ակնթարթներով ողողված կյանք:Թող Ձեր գրիչը երբեք չդադարի կերտել հազվագյուտ տողեր:

 

Կարեն ՇԻՐԻՆՅԱՆ