Հենրիխ Համլետի Մխիթարյան (հունվարի 21, 1989, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան]։ Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում` որպես կիսապաշտպան։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)։ Յոթ անգամ (վեցերորդ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 2016 թվականներին)։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 60 խաղում խփած 22 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, ով խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում:
Ըստ վերջին տեղեկությունների այսօր պաշտոնապես կհրապարակվի Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբ տեղափոխվելու փաստի մասին: Հենրիխ Մխիթարյանի նոր թիմը կլինի Լոնդոնյան Արսենալը: