Այսօր ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել է 3 զինծառայող`նրանցից էր`ավագ լեյտենանտ`Շավարշ Մելիքյանը

Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում այսօր` դեկտեմբերի 29-ին, ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը տան միակ որդին էր: Ընտանիքի միակ կերակրողն էր 26-ամյա Շավարշը:Շավարշ Մելիքյանն Աշոցք համայնքից էր, պայմանագրային ծառայության էր անցել 4 տարի առաջ:Նա պատրաստվում էր փետրվար ամսին քրոջ հարսանիքին; նա սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ծառայել է ՀՀ տարբեր զորամասերում, այդ թվում` Գորիսում տեղակայված զորամասում, եղել է դասակի հրամանատար:Ծառայած զինծառայողներ պատմեցին, որ նա հիանալի սպա էր, վարժ տիրապետում էր ռազմական գործին, ընկերասեր էր :

 

"Սուսաննա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *