Այսօր «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է` նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով; Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից: Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Սպանությունն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել էր 17-ամյա Օգյուն Սամասթը, ով առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։Դատարանը միայն դատապարտեց սպանության գործիք հանդիսացած Օգյուն Սամասթին՝ 22 տարի 10 ամիս ազատազրկման, իսկ սպանության ուղղորդման մեջ մեղադրվող Յասին Հայալին՝ ցմահ ազատազրկման։Հրանտ Դինքը միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ: Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին, Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թ. դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության։Գրող, լրագրող Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին՝ Թուրքիայի Մալաթիա քաղաքում: Գրող, լրագրող Հրանտ 7 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում:1978թ. ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության, 1987թ.՝ փիլիսոփայության ֆակուլտետները: Զինվորական ծառայությունից հետո, աշխատել է որպես լրագրող:
1996թ. Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև:
«Հրանտի արյան գնով ստեղծվել է սքանչելի իրավիճակ, և հույս ունենք, ինչպես Հրանտն էր ասում, որ ժողովուրդների միջև բարեկամության հաստատումով կկարողանանք առաջ գնալ»,-ասաց նա։