Այսօր ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար, ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս

Այսօր ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար, ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ

ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1965 թվականի մարտի 5-ին Ստեփանակերտում։

1972-1982 թվականներին ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ)։
1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի ստորաբաժանումում, որը տեղակայված էր նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում։
1988 թվականին մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։
1989-1991 թվականներին եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից մեկը, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, եղել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։
1991 թվականի հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ, ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավել պահվում Շուշիի, ապա՝ Բաքվի Բաիլյան բանտում։
1992-1993 թվականներին ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման պլանի նախագծմանը։
1992-1994 թվականներին մասնակցել է մարտական գործողությունների դադարեցման բանակցություններին։
1992-1999 թվականներին մասնակցել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին։
1992 թվականի մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։
1992 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։
1993 թվականի ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար։
1993 թվականի նոյեմբերից մինչև 1999 թվականի դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար։
1995-1999 թթ. ԼՂՀ առաջին Պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996), ԼՂՀ «Ոսկե Արծիվ» շքանշանակիր։
1992-1994 թվականներին եղել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի անդամ։

 

Շնորհակալություն

Ռազմական արխիվ 1990-1994-ի լուսանկարը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *