Այսօր երջանկահիշատակ նվիրյալ հերոս Տիգրան Պողասյանի մայրիկի` տիկին Սիլվա Մանասյանի 50-ամյակն է:

Այսօր երջանկահիշատակ նվիրյալ հերոս Տիգրան Պողասյանի մայրիկի` տիկին Սիլվա Մանասյանի 50-ամյակն է:

""Մի գեղեցիկ օր անմահ հերոս Հայկ Թորոյանենց տուն հյուր էի գնացել, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացա տիկին Սիլվայի հետ.դա իհարկե պատահական հանդիպում չէր, սակայն` պատահականությամբ ստացվեց… Հերոսածին մոր աչքերը այնքան կարոտով էին հիշում որդուն, այնքան թախծով պատմում նրա մասին , այնքան կենսախինդ, որ ներկաներիս մոտ տպավորություն էր ստեղծվում,թե ուր որ է որդին դուռը կբացի և ներս կմտնի… բայց ավաղ… Մայրական շուրթերից ներկաներիս լսելի էր դառնում անգին որդու հայրենապաշտությունը , պատմում նրա հարոսական կերպարի ու բազմաթիվ սխրանքների մասին. երևի թե հերոսածին մայր տիկին Սիլվան այդ օրը չպատմեր իր որդու մասին, եթե ես անտեղյակորեն չհարցնեի նրան, թե《 ինչ է Ձեր որդու անունը,նա այժմ ծառայում է》, իհարկե, հարցադրումն այն չէր, ես երբևէ չէի տեսել տիկին Սիլվային, սակայն,տպավորությունն այնպիսինն էր, որ Տիգրանն ողջ է… Այդ նուրբ մայրական աչքերից ինձ տեսանելի էին դառնում նրա անսահման սերը, մինչ այդ նրա երբեմն-երբեմն զրույցից մտածում էի 《կարծես նա էլ սուրբ մայր է》, և միայն հարցադրումից հետո պարզ դարձավ ինձ, որ նա մայր է, ով լույսաշխարհ է բերել հայազգի նվիրյալ հայորդու, մայր` ով անսալ զինել է որդուն հայրենիքի հանդեպ սիրով, զինել` մեր սուրբ երկրի, մեր սուրբ հայրենիքի նախնյաց քաջարի ոգով, մայր` ով 1-ինն է քաջալերել որդուն` զինվորական մասնագիտության ընտրման հարցում… Այսօր այդ հերոս որդու մոր` տիկին Սիլվայի ծննդյան դարեդարձն է:Կեսդարյա մի կյանք, որի ճանապարհին հերոս որդի է լուս աշխարհ բերել:Հերոս: Այդ մայրական կերպարում ոչ միայն վեր էին խոյանում մայրական սուրբությունն , այլ նաև այդ կերպարում աչքի էր ընկնում նրա պարզությունը, անսահման սերը զինվորկաների հանդեպ, իր հերոս որդու մասին հավերժ ներկայով արտահայտվելեու մայրական ջերմ սիրով, գեղեցիկ հոգու ամենաբարի ու կենսախինդ ժպիտով, զինվորի հանդեպ սեր տածելու ու այդ սիրով հայրենասիրությամբ 《վարակելու》 ներկաներին,ամենագեղեցիկ մայրական սիրով անծանոթ երիտասարդին գրկելով և մայրական բարի խորհուրդներ տալով … Պատահական չէր այդ մեկ, բայց բովանդակալից հանդիպումը… Ի խոնհարումս Ձեզ սիրելի տիկին Սիլվա, ի խոնհարհումս մեր բոլոր հերոսածին մայրերին, որ այս նայիրյան սուրբ հողի համար սրբորեն ծնել եք քաջորդիներ :Ցանկանում եմ տոկունություն Ձեր մայրական սրտին: Շնորհավոր ծնունդդ հերոսածին ՄԱՅՐ:

Հարգանքներով` Ռազմիկ Խրշոյան:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *