Այսօր Արցախում հատուկ օր է` երեք նշանակալից իրադարձություն ենք նշում

1. 1991թ. դեկտեմբերի 10-ին անկախության հանրաքվեն !

Անկախացանք, բայց չունեինք անկախ երկրի գլխավոր օրենքը` սահմանդրություն 
2006 թ դեկտեմբերի 10-ին Արցախում` հանրաքվեի միջոցով ընդւոնվեց սահմանադրություն 
այսինքն, կարող ենք նշել:

2. Սահմանադրության ընդունման օրը

Անկախացանք, ունեցանք երկրի գլխավոր օրենք` սահմանդրություն ու աշխարհին ցույց տալու համար, որ նոր կազմավորված պետությունը քայլում է օրինական ու ժողովրդավարության ճանապարհով և լիիրավ կարող է կանգնել անկախ ու ճանաչված պետությունների շարքում` կատարեցինք ևս մեկ կարևոր քայլ` 
2005թ ընդունեցինք նաև մարդու իրավունքի պաշտպանի մասին օրենքը 
իսկ 2008-ից նշանակվեց նաև մարդու իրավունքի պաշտպան և ունեցանք նաև պաշտպանի գրասենյակ:

ՈՒ քանի որ մարդու հիմնարար իրավունքների մասին հռչակագիրը ՄԱԿ-ի գլխաբոր ասամբլեան ընդւոնել է դեկտեմբերի 10-ին /1948թ/

Ապա 
Այդ դեկտեմեբրի 10 ստացավ ևս մեկ իմաստ

այսինքն

3. այսօր նշում ենք նաև Մարդու իրավունքի պաշտպանի օր.

Փորձեցի շատ պարզ ու հստակ ներկայացնել Արցախի համար կարևոր այս օրը

Քանի որ , այս ամենը` անցած 25 տարվա ճանապարհը, ամբողջ հայության ու առաջին հերթին արցախցու նվիրումն ու ջանքերը առաջիկա սահմանադրական բարեփոխում կոչված խարդախությամբ կարող է ԱՐցախի ,,ժողովրդավարական,, պատմության անցյալ դառնա:

Կարծում եմ, անհրաժեշտություն չկա չակերտները բացելու , թե ինչպես է այդ սահմանդրությամբ խախտվում մարդու ընտրելու ու ընտրվելու իրավունքը:

Թե բարեփոխված սահմանդրության կարիքն էլ չունենք, որովհետև գործող սահմանադրությունը ամեն օր ու ժամ խախտվում է ամենաբարձր մակարդակով

Հազար անգամ բարեփոխեցեք
Եթե օրենքին չեք ենթրակվելու` ու՞մ է պետք այն:

Եթե , սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքը խախտվում է ու ՄԻՊ գրասնեյակը չի միջամտում ու՞մ է պետք մարդու իրավունքի պաշտպանի ինստիտուտի գործունեությունը:

Ու  վերջապես` ում է պետք այսպիսի անկախությունը :

Հ.Գ. բայց ես նշելու առիթ չունեմ …….

Այնպես, որ այսօր ես նշելու ոչինչ չունեմ (!)

ՈՒ  հիմիկվանից արդեն իմ ականջում հնչում է հարևան պետությունից եկող ձայները ` սեփարաթիսթլար

Մեկ էլ` նազարբաևին կանչեք խորհուրդներ տա …………

Բելլա Լալայան

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *