Այսօր Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի ծննդյան օրն է

Քրիստափոր Իվանի Իվանյան (դեկտեմբերի 20 1920 թ. — օգոստոսի 30 1999 թ.), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտԵրկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր (հետմահու 2000 թ.)։ 1940 թվականին ավարտել է Թբիլիսիի հրետանավորների ուսումնարանը։1949 թվականին Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1962 թվականին ավարտել է Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանային ակադեմիայի բարձրագույն կուրսերը։

  • 1938-1978 — ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
    • 1941-1945 — մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։
    • 1941-1942 — հրետանային գնդի շտաբի հրամանատարի խորհրդական։
    • 1942-1943 — 195-րդ ականանետային գնդի հրամանատար։
    • 1943-1944 — 318-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (նրա կազմում հասել է Չեխոսլովակիա)։
    • 1949-1952 — հրետանային կորպուսի նախապատրաստական բաժնի ղեկավար։
    • 1952-1955 — 280-րդ Գվարդիական հակատանկային գնդի հրամանատար (ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորքերի կազմում)։
    • 1956-1958 — Հատուկ հակատանկային Գվարդիական գնդի հրամանատար։
    • 1958-1961 — Օդեսայի պետական համալսարանի զինվորական ամբիոնի ղեկավար։
    • 1962-1968 — Օդեսայի զինվորական օկրուգի 52-րդ հրաձգային բրիգադի հրամանատար։
    • 1968-1973 — Օդեսայի զինվորական օկրուգի 14-րդ բանակի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատար։
    • 1973-1978 — Անդրկովկասյան զինվորական օկրուգի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի տեղակալ։
  • 1992 — նշանակվում է Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդատու։ Եղել է ԼՂՀ Զինված ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, ԼՂՀ նախագահին կից քնչական կոմիտեի նախագահ։
  • Քրիստափոր Իվանյանի անունով են անվանվել՝
    • Արցախի Ասկերանի շրջանի գյուղերից մեկը։
    • Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը։
    • Ստեփանակերտում Արցախի պաշտպանության նախարարությանը կից զինվորական-սպորտային քոլեջը։
  • Նրա կյանքի մասին նկարահանվել է վավերագրական կինոնկար։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *