"Фото Շարքային միջանձնային դեպք, ինչպիսիք միշտ եղել ու լինելու են: Բայց քանի որ միջադեպը հետևողականորեն քաղաքականացվել է որոշ լրատվամիջոցների կողմից, հարկ ենք համարում մանրամասնել, չնայած ԶԼՄ-ների մեր բարեխիղճ գործընկերների հարցումներին արդեն իսկ պատասխանել ենք:
Վերոհիշյալ երիտասարդներից մեկի քենին վերջինիս բողոքել է, որ մյուս երիտասարդը անհանգստացնում է իրեն: Կողմերը հանդիպել են, պարզաբանումը թեժացել է, վիճել են, ինչի ժամանակ էլ նրանցից մեկը գործի է դրել օդամղիչ ատրճանակ:
Միջադեպի մասնակիցներից ոչ ոք վնասվածք չի ստացել:
Այս պահին նրանք գտնվում են ոստիկանության Արտաշատի բաժնում:
Կատարվում են համապատասխան գործողություններ:
Այսքանը՝ տասնյակ շարքային դեպքերից մեկը, որը շահարկվել է ինչ-ինչ նպատակներով:
Մեկ անգամ ևս կոչ ենք անում քաղաքական ուժերին, կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ ոչ հավաստի լուրեր տարածելուց, անտեղի կրքեր չբորբոքել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:
Ոստիկանությունը պատրաստ է պատասխանել բոլոր հարցումներին և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք շահագրգիռ են զուտ իրականությունն իրազեկելու մեր քաղաքացիներին:

Աշոտ Ահարոնյան