Այսօր Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան և Ուշի համայնքների բնակիչները փակել էին Աշտարակ — Ապարան ճանապարհը՝ հակակարկտային կայանների ոչ արդյունավետ աշխատանքի, և հրթիռների սակավության խնդիրները լուծելու պահանջով: ԱԻՆ նախարար՝ պարոն Ֆելիքս Ցոլակյանը հավաստիացրեց , որ մինչև չորեքշաբթի բարձրացված խնդիրների հետ կապված կտրվի սպառիչ պատասխան, որից հետո ճանապարհը բացվեց: Նշեմ նաև, որ այս խնդիրը ես բարձրաձայնել էի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Ինչպես այն ժամանակ , այնպես էլ հիմա խնդիրը գտնվում է իմ ուշադրության կենտրոնում, և ես միանշանակ հասկանում եմ նշված համայնքների բնակիչների անհանգստությունը, քանի որ նրանց հիմնական մասը զբաղվում է այգեգործությամբ, իսկ դա նշանակում է, որ հակակարկտային կայանների ոչ արդյունավետ աշխատանքը կարող է աղետալի վիճակի առաջ կանգնեցնել նշված համայնքների բնակիչներին: Հույսով եմ խնդիրը արագ լուծում կստանա և գյուղացիների այգիները ապահովագրված կլինեն կարկուտից:

http://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t15.5256-10/60338361_2266291140286884_877883382497804288_n.jpg?_nc_cat=100&_nc_eui2=AeHJ3-pZr-O-NF-EBDJhEiEs4HEp4DLR4X90nHHRyrbiRBg9d0t-IYrS6PVV2nowVzS2itYCubGmMWQSFzjydeoV4rV32iiaTB_DbOHdxqHCzQ&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=047b942c1913be150c948e052dcbd4b0&oe=5D912E5D alt=""/>