Այսուհետ նախարարները գործուղման կգնան էկոնոմ կարգով. Վարչապետի աշխատակազմի ղեկավար (Տեսանյութ)

""ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր այցը Աստանա իրականացրել է էկոնոմ կլասի չվերթով. այսուհետ սա է լինելու նոր կառավարության աշխատաոճը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Նա միայնակ է գնացել, ու այս առումով ծախսերը միանշանակ կրճատվելու են։ Պատվիրակության կազմի թիվն էլ պայմանավորված է լինելու միայն ու միայն անհրաժեշտությամբ։ Որևէ մեկն այսուհետ շրջագայության նպատակով արտերկիր չի մեկնելու», — նշեց Աղաջանյանը։

Նա նկատեց, որ որպես աշխակազմի ղեկավար ինքն է որոշում այդ հարցերը, և եթե փոխվարչապետն էկոնոմ կարգով է երթևեկում, ապա մնացած բոլոր նախարարները ևս պետք է այդպես երթևեկեն:

Աղբյուրը՝ aysor.am

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *