Այն, որ մոսկովյան հանդիպման կապակցությամբ ամենատարբեր վարկածներն են շրջանառվում, մեղավոր է իշխանությունը.

 

1․ Ի՞նչն է խանգարում հստակ ներկայացնել մոսկովյան հանդիպման օրակարգը, մասնավորապես՝ թե որո՞նք են հայկական կողմի հարցերը /վարչապետ Փաշինյանի ստատուսը միայն թույլ, աղոտ պատկերացում է տալիս, թե ինչ է ինքը պատրաստվում քննարկել, բայց դա չի նշանակում, թե օրակարգում միայն Հայաստանի առաջադրած հարցերն են․ իսկ ի՞նչ հարցեր է դրել Ադրբեջանը, ի՞նչ հարցեր է դրել Ռուսաստանը․․․/

2․ Ի՞նչ է նշանակում արդարադատության նախարարի հայտարարությունը, թե «Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես որպես Կառավարության անդամ տեղյակ կլինեի դրա գոյության մասին»։ Ինչո՞ւ կառավարության անդամը չի կարող ասել՝ պայմանագիր չկա կամ կա․․․ Այսինքն՝ կարող է լինել, բայց ինքը չգիտի՞․․․

3․ Սա ի՞նչ հանրային հաղորդակցության ձև է․․․ Իշխանություններին ձե՞ռք է տալիս, որ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ անվստահությունը խորանա․․․

4․ Երբ Ազգային ժողովի քաղաքական գործիչները ոչ մի օրակարգ չեն ստեղծում, քաղաքական խոսք չի ասվում, անշուշտ “սուրբ տեղը” լցնելու է մեդիատեռորը, ինչպես ասում եք․․․

ՊՈԱԿ-ն էլ թող խորը նշի հետծննդյան տոները․․․

Երանի թե լիքը բան հասկանայի

Ստյոպա Սաֆարյան.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *