Այնքա՜ն հպարտ եմ, որ հայուհի եմ՝ խրոխտ լեռնուհի՝ 
Սյունե Մանուչարյան

Հայրենիք հասկացությունը և հայրենասիրությունը ամենաշատ շահարկվող թեմաներից են:Ամեն ինչ ունի իր անունը, բայց աշխարհում բոլոր անունների և անվանումների մեջ երկու շատ կարևոր բառեր կան՝ մայրիկ և հայրենիք, կամ հակառակը: Հայրենքը ամեն մեկիս մեջ է ։ Մենք յուրաքանչյուր պիտի երկու ոտքով ամուր կանգնած լինենք այն հողի վրա և նրան պիտի սիրենք ոչ թե խոսքով, այլ սրտով, հոգով և ողջ գիտակցությամբ և մեր նվիրվածությամբ պիտի արժանի զավակներ լինենք մեր մայրիկներին և մեր հայրենիքին:Պատերազմ տեսած հայուհու՝ՍՅՈՒՆԵԻ աչքերով այսուհետ ուզում եմ խաղաղություն տեսնել թե՛ հոգում, թե՛ մեր հայրենիքում , որ հայոց յուրաքանչյուր բացվող օրվա համար խաղաղ ու ջինջ արշալույսներ լինեն ու կապույտ երկինք;http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/21617709_468719350169663_4673193162773359577_n.jpg?oh=a0f8ebac47d1257a4b3b875b51925229&oe=5A53CF63 alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="316" height="178" />
Սյունե Մանուչարյանը ծնվել է1991թ. դեկտեմբերի 7-ին՝ Կապան քաղաքում;Սովորել և ավարտել է ԵՊՄՀ-ի ռազմական հոգեբանություն բաժինը, այնուհետև ԵՊՀ-ի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրան:
Արդեն 9- տարի է՝ զբաղվում է լրագրությամբ:
2016թ -Ին՝ որպես լրագրող մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին:ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Սյունե Մանուչարյանը պարգևատրվել է Մարշալ Բաղրամյան մեդալով:

Սիրելի Սյունե որքանո՞վ է կարևոր կնոջ ներկայությունն ու դերը ռազմական ոլորտում և  ո՞րն է  իդեալական ռազմիկ հայուհու կերպարը:

—«Կանայք շատ են նպաստում հաղթանակի ձեռքբերմանը, որովհետև իրենց ներկայությունից տղաները ռազմի դաշտում ոգևորում  և ուժ են ստանում:Իդեալական ռազմիկ կինը նաև պետք է համարձակ լինի ամեն ինչին դիմակայի, բայց միևնույն ժամանակ ռազմիկ կինը , կանացիությունը չպետք է մոռանա»:http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/21617707_468719376836327_3590014447696513346_n.jpg?oh=56523580171d52eb4b59c1b4a33eb2f7&oe=5A43F033 alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="210" height="315" />

Ինչպի՞սին է Ապրիլից առաջ և հետո կյանքն Ձեր համար

—«Բոլորովին ուրիշ էր: Տասնվեց կարևոր ու իմաստալից օրեր էին:
Խրամատում զինվորների հետ երգել ու պարել ենք…այդ ձայնը խլացնում էր նույն վայրկյանին մի քանի մետր այն կողմ գտնվող հակառակորդի կրակոցների ձայները:
Հպարտ եմ, որ իմ աշխատանքով, ես էլ իմ «զենքով» կարողացել եմ մի փոքր ՚դուխ տալ մեր տղերքին: Ուժ էի ստանում, երբ զինվորները ասում էին. «Մամ ջան, չմտածես, տուն եմ գալու…»։Վերադառնալուց հետո շրջապատի մարդիկ անուն էին ձևավորել ինձ համար՝ դիրքերի աղջիկը; ԵՎ երախտիքի ,շնորհակալության ,խոնարհումի խոսքեր եմ ուզում հայտնել նաև իմ մայրիկին իմ ՝ այդ օրերի մայրիկիս արթուն օրերի ու գիշերների համար, կուզեի ասել՝ ներիր ինձ, մայրիկ…
Ապրիլյան դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ազգը կապված է, յուրաքանչյուրը պատրաստ է զենք վերցնի ու պաշտպանի իր երկիրը»: Շնորհակալ եմ քեզ, որ կաս սիրելի ՍՅՈՒՆԵ ,հպարտ եմ, որ քեզ նման պաշտպան, հայրենասեր ու անձնազոհ հայուհի ունի մեր հայրենիքը: Բոլորիս երախտագիտությունը ձեր հերոսության, ձեր հպարտ կեցվածքի համար:Դու իսկական հերոս հայուհի ես, ազգի ցավն ու նահատակվածների հերոսական ոգին ունես քո սրտում, մեր հավատն ու օրհնանքը՝ քո ճանապարհին:http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/21618021_468719886836276_6851877578175457199_n.jpg?oh=af0d694f1003b9ea9b8de86e7c37899d&oe=5A3F0965 alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="217" height="218" />