Կինը եզակի անհատականություն է,իրեն տրված բազում շնորհներով ու կատարելության զգացումով:Կյանքի գույները բազմերանգ են հե՛նց կնոջ շնորհիվ:Կանացիությունը օգնում է առաջ նայել,քայլել քամիներին ու փոթորիկներին ընդառաջ,վստա՛հ լինել ու երբեք չընկճվել,քանզի ինքը՝ կինը,որպես յուրահատուկ ստեղծագործություն,միշտ տոկուն է,խիզախ,մարտնչող.չէ՞որ կնոջ զենքը իր իսկ գեղեցկությունն է,խելացիությունն ու հաստատակամությունը:

Կինն աստվածային էակ է:Կնոջ մասին խոսվել է դեռևս հնագույն ժամանակներից:Կնոջ մասին հյուսվել են ամենատարբեր մեղեդիները,բանաստեղծություններն ու առասպելները:Կինն իր բնույթով արարչագործ է:

Կանացիության վառ դրսևորումներից ու վառ կերպարներից է Սուսաննա Իսահակյանը,ում մասին որքա՜ն էլ խոսվի,միևնույն է,դեռ ասելիքներ շատ կլինեն:Նա կենսածին ու կենարար աղբյուրի պես հոսում է շրջապատող աշխարհի, մարդկանց շուրջը,կարծես ոռոգելով նրա ամեն մի բջիջը դրական էներգիայով:

Սուսաննա Իսահակյանը ծնվել է 1971թ. օգոստոսի 12-ին:Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գյումրիի հաշվապահական դպրոցը:Մասնագիտությամբ թեթև արդյունաբերության հաշվապահ է:2004-2011թթ. աշխատել է <<Աստծվոր>> հ/կ-ում,որպես փոխտնօրեն:Իրականացրել է մի շարք բարեգործական ծրագրեր,այցելություններ դեպի մանկատներ,,ծերանոցներ,ինչպես նաև ցուցաբերել է օգնություն հաշմանդամ ու կարիքավոր մի շարք երեխաների:

Կանացիության ու բարության խորհրդանիշ այս կինը,դեռ իր առջև ուներ այլ նպատակեր,իսկ նպատակներին հասնելու համար նրան,նախ և առաջ,անհրաժեշտ էր շարունակել կրթական գործընթացքը:2016թ.  ընդունվել է <<Մխիթար Գոշի>> անվան հայ-ռուսական միջազգային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը:

Առավել իրազեկված ու տեղեկացված լինելով աշխարհին և հետաքրքրություն ցուցաբերելով շրջապատող երևույթների ու իրադարձություների նկատմամբ,Սուսաննա Իսահակյանը սկսում է զբաղվել լրագրությամբ:Այժմ աշխատում է <<Եռագույնը միասնության կամուրջ>> ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունում,որի հիմնադիրը հանդիսանում է ինքը:Դրանից բացի,նաև <<Armday>> կայքի խմբագիրն է:

Ստեղծագործել սկսել է փոքր տարիքից:Գրում է բանաստեղծություններ,արձակ ստեղծագործություններ,որոնցից շատերը տպագրվել են ամսագրերում և թերթերում:

2016թ. իր ակտիվ ու անշահախնդիր աշխատանքի համար պարգևատրվել է շքանշանով և պատվոգրերով:ԱՄՆ Հայ գրողների միության անդամ է:

Սուսաննա Իսահակյանի գործն անմահ է,ու դրա մասին դեռ կխոսեն գալիք ու անցնող սերունդները:Նրա կամքը տոկուն է,հոգին՝ խանդավառ,սիրտը՝ բաց,ամենքի առաջ:

Հայ կնոջ վառ կերպար լինելու հետ մեկտեղ,նա նաև օրինակ է մի հասարակությունում,ուր կարծես բարքերը մի փոքր փոխվել են.վերացել է հայ կնոջ ավանդական կերպարը,կանացիությունը վերածվել է այլ խառնիխուռն իրավիճակի:

Այդուհանդերձ,մաղթում եմ,որպեսզի Սուսաննա Իսահակյանի կյանքում հարատևեն սերը,երջանկությունն ու բարեկեցությունը:Թող Աստծո կամոք,կյանքի խառուղիներում նրան հանդիպեն հազվագյուտ մարդիկ՝ բանական ու գաղափարական տեսակով օժտված,որպեսզի նրա կյանքը դառնա է՛լ ավելի պայծառ ու գունավոր:

 

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան