Այդ օրը ես հասկացա, որ թերթավաճառն ավելի հարուստ է քան ես…Բիլլ Գեյթս

Հարցազրույցներից մեկի ժամանակ Բիլ Գեյթսին հարցնում են.

– Աշխարհում կա՞ մարդ, որ ձեզանից հարուստ է:

Բիլ Գեյթսը պատասխանում է. « Այո՛, կա ավելի հարուստ մեկը.

Հիշում եմ նրան դեռեւս այն ժամանակներից, երբ ես հայտնի եւ հարուստ չէի: Տարիներ առաջ Նյու Յորքի օդանավակայանում տեսա մի թերթավաճառի, ուզում էի թերթ գնել, բայց գումարս չէր բավականացնում եւ ստիպված էի թերթը վերադարձնել վաճառողին՝ ասելով, որ գումարս չի հերիքում: Սակայն թերթավաճառն ասաց, որ անվճար է տալիս, եւ ես ուրախությամբ վերցրեցի թերթը: Երկու, թե երեք ամիս անց ես վայրէջք կատարեցի նույն օդանավակայանում եւ հանդիպեցի նույն թերթավաճառին: Նա նորից թերթ էր վաճառում եւ ինձ մեկն առաջարկեց: Ես մերժեցի՝ ասելով, որ գումարս այս անգամ նույնպես չի հերիքում: Թերթավաճառը նորից ինձ անվճար թերթ տվեց, ասելով, որ մի թերթն իր համար մեծ ֆինանսական վնաս չի:

Անցավ 19 տարի, ես արդեն հարուստ եւ հայտնի մարդ էի: Հանկարծ հիշեցի այդ վաճառականին եւ սկսեցի փնտրել նրան: Մեկ կամ երկու ամիս անց վերջապես գտա նրան եւ հարցրեցի, թե արդյոք ճանաչում է ինձ:

-Իհարկե՛, դուք Բիլ Գեյթսն եք,- եղավ նրա պատասխանը:

– Հիշու՞մ եք՝ մի անգամ դուք ինձ անվճար թերթ տվեցիք,- հարցրեցի ես:

– Այո՛, հիշում եմ, երկու անգամ,- պատասխանեց թերթավաճառը:

– Ուզում եմ փոխհատուցել ձեր ցուցաբերած օգնության համար, միայն ասեք՝ ինչի կարիք ունեք, եւ ես ամեն բան կանեմ ձեզ համար- ասացի ես:

– Պարո՛ն, չեք կարծում, որ նման ձեւով անհնար է փոխհատույց լինել:

– Ինչու՞,- զարմացա ես:
– Ես ձեզ օգնել եմ այն ժամանակ, երբ ես աղքատ թերթավաճառ էի, իսկ դուք ինձ ուզում եք օգնել հիմա, երբ դուք աշխարհի ամենահարուստ մարդն եք: Ինչպե՞ս կարող է ձեր օգնությունը փոխարինել իմ լավությանը: Այդ օրը ես հասկացա, որ թերթավաճառն ավելի հարուստ է քան ես, որովհետեւ նա չէր սպասում, որ հարստանա ու նոր միայն օգնի մարդկանց: Մարդիկ պետք է հասկանան, որ իրական հարուստը հարուստ է հոգով, այլ ոչ թե գումարով: Բարությունը մեզ դարձնում է ամենագեղեցիկն ու հարուստն աշխարհում»:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *