Armday կայքը իր օգտատերերի շրջանակում անցկացրեց հարցում: Հարցումը հետևյալն էր.

Արդյո՞ք պետք է հրաժարական տա ՀՀ Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը :
Եթե գտնում եք պետք է հրաժարական տա պատասխանեք #ԱՅՈ:
Եթե գտնում եք, որ պետք է շարունակի պաշտոնավարել պատասխանեք` #ՈՉ (Չպետք է հրաժարական տա) :
Խնդրում ենք մեկնաբանել Ինչու՞
Հարցումը տևեց 7 օր

Հրապարակում ենք արդյունքները  

Հարցմանը մասնակցել ենավելի քան 4000 օգտատեր , որից 1200+ ՈՉ է ասել, այսինքն կարծում է, որ չպետք է հրաժարական տա ՀՀ ՍԴ Հրայր Թովմասյանը: Դա կազմում է ընտրողների 32%:

Հարցվածներից 2600 օգտատեր 68 %-ը պատասխանել են ԱՅՈ : Այսինքն կարծում են, որ պետք է հրաժարական տա:

Նշենք նաև, որ մեկնաբանել են 220 Օգտատեր, որից 2 մեկնաբանությունները փակվել են, վիրավորանք պարունակելու պատճառով  պայմանավորված:

Armday.org