""ՌԴ-ում բնակվող 6-7 տարեկան հայ աղջնակը իր ձեռագործներն էր վաճառում ու գումարը հավաքում ուղարկում ինձ, մեկ ուրիշն էլ ասում էր , որ իրեն ծննդյան օրվան ծաղիկներ նվեր չբերեն ու պարզապես այդ գումարը ուղարկեն ինձ, ԱՄՆ-ում հոգեհանգստի ծաղիկների գումարը նույնպես ուղարկում են ինձ, Եվրոպայում հայ ուսանողները կուշտ փորով հաց չեն ուտում, որ մի քանի ցենտ հետ քցեն ու ուղարկում են ինձ, Երևանում մարդը գնում ռեստորանում 3000 — 5000 դրամով աման է լվանում, ու նորից ուղարկում ինձ , ու սենց լիքը դեպքեր, որ ես էտ հավաքեմ մի բան առնեմ ու տանեմ հասցնեմ տղերքին, որպեսզի մեր պետության մատից մի փուշ հանենք, որպեսզի տղերքի անվտանգությունն ու առողջությությունը որոշ չափով ապահովենք, իսկ իրան ազգի հերոսի տեղ դրածը զինվորի հացը:գողանա՞՞՞…

 

Որդեկորույս սիրելի ծնողներ, ամուսին կորցրած սիրելի Հայուհիներ, հայր կորցրած սիրելի երեխաներ, մեզ ներեք… Ներեք, եթե կարող եք, ներեք, որ մենք չկարողացանք սրանց դեմը շուտ առնել, որ սրանք գողացան ձեր որդիների, ամուսինների , հայրիկների կյանքը: Վիրավոր տղերք… Զոհված տղերք… ներեք մեզ, ներեք, թե կարող եք…

Իր ՖԲ — էջում այս մասին գրել է՝ Կարեն Հովհաննիսյանը

facebook.com