rbc.ru-ն հղում տալով Reuters-ին տեղեկացնում է,որ ԱՄՆ Պետքարտուղարությունն անցանկալի անձ է հայտարարել 35 ռուսաստանցի դիվանագետի,որոնց տրամադրվել է 72 ժամ երկիրը լքելու համար…Այդ դիվանագետները հիմնականում աշխատել են Վաշինգտոնում ՌԴ դեսպանատանը և Սան Ֆրանցիսկոյի ՌԴ-ի հյուպատոսարանում…ԱՄՆ Պետքարտուղարությունը ՌԴ-ի դեմ այս աննախադեպ դիվանագիտական "գրոհը" բացատրել է ԱՄՆ դիվանագետների դեմ Ռուսաստանում տարվող անհարգալից վերաբերմունքով,նրանց հետապնդումով և ԱՄՆ նախագահի ընտրություններում ակտիվ "մասնակցության" համար…Բացի այդ փակվելու են ՌԴ-ին պատկանող դիվանագիտական ներկայացուցչությունները Նյու Յորքում և Մերիլենդում,որոնք,ըստ Պետքարտուղարության,զբաղվել են հետախուզական գործունեությամբ…

Բ.Օբաման իր "վերջին օրերը" օգտագործում է Մոսկվային նվաստացնելու և վրեժխնդիր լինելու համար…ԱՄՆ Պետքարտուղարությունը բացեիբաց մեղադրել է ՌԴ-ին ԱՄՆ-ում վերջերս կայացած նախագահական ընտրություններում ակտիվ մասնակցության համար,որի արդյունքում Օբամայի կուսակից Հ.Քլինթոնը պարտվեց "ռուսամետ" Դ.Թրամփին…Հիմա էլ Օբաման ամեն ինչ անում է,որ ռուս-ամերիկյան հարաբերությունների ավելի վատ "ժառանգություն" թողնի Թրամփին…
Հ.Գ.Իրեն հարգող երկիրը,առավել ևս Ռուսաստանը,ով իրեն գերտերություն է համարում,չի կարող կուլ տալ այս ամենը…Տեսնես ի՞նչ է պատասխանելու Օբամային Պուտինը…Երևի երկար չսպասենք…

 

Գագիկ Համբարյան