․ԱՄՆ-ի 1-ին նախագահ Ջորջ Վաշինգտոնը (անգլ.՝ George Washington) պատկերված է $1-ի վրա

""

""
․3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը (անգլ.՝ Thomas Jefferson) պատկերված է $2-ի վրա

""
․16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը (անգլ.՝ Abraham Lincoln) պատկերված է $5-ի վրա

""
․ԱՄՆ հիմնադիրներից մեկը, ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլթոնը (անգլ.՝ Alexander Hamilton) պատկերված է $10-ի վրա

""
․ԱՄՆ 7-րդ նախագահ, դոլարի հիմնադիրներից մեկը՝ Էնդրյու Ջեքսոնը (անգլ.՝ Andrew Jackson) պատկերված է $20-ի վրա

""
18-րդ նախագահ և քաղաքացիական պատերազմի հերոս ․Ուլիս Գրանտը (անգլ.՝ Ulysses Grant) պատկերված է $50-ի վրա

""
․գիտնական, քաղաքական գործիչ, հրապարակախոս Բենջամին Ֆրանկլինը (անգլ.՝ Benjamin Franklin պատկերված է $100-ի վրա

""
․Մյուս երեսի պատկերները ներկայացնում են ԱՄՆ պատմությունը։ $2 դոլարանոցի վրա պատկերված է անկախության հռչակագրի ստորագրումը։ $5-ի վրա՝ Վաշինգթոնում գտնվող Լինքոլնի հուշակոթողը, $10-ի վրա՝ ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության շենքը, $20-ի վրա՝ Սպիտակ տունը, $50-ի վրա՝ Կապիտոլիումը, $100-ի վրա՝ Ինդիփենդենս-հոլլը, որը գտնվում է Ֆիլադելֆիայում, և որտեղ ստորագրվել է անկախության հռչակագիրը։

""