ԱՄՆ դեսպանը շեշտել է գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր հանդիպել է վերլուծական կենտրոնների մասնագետների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների (որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի) հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրների կայուն ու համապարփակ կարգավորման հարցում: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Դեսպանը շեշտել է նաև գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *