Ամեն դատապարտյալին օրեկան տրամադրվում է 6250 դրամ

""Ամեն դատապարտյալին օրեկան տրամադրվում է 6250 դրամ։ Ամիսը՝ 187.500 դրամ: Սա համարյա կրկնակի գերազանցում է ուսուցչի, գիտաշխատողի աշխատավարձը: Հասկանալի է, որ դատապարտյալի վրա ծախսվող գումարների հաշվարկի մեջ, հավանաբար, մտնում են, ազատազրկման վայրերի շինությունների պահպանման, կոմունալ և այլ ծառայությունների ծախսերը: Միաժամանակ հայտնի է նաև, որ կալանավայրերում գտնողների համար մեծ ծախսեր են անում նաև նրանց ընտանիքները, հարազատները: Այդ ծախսերի զգալի մասը բախշվում է կալանավայրերի ՛՛ծառայակազմի՛՛ մեջ: Կալանավայրերի և քրեա-կատարողական հիմնարկների աշխատողները շահագրգիռ են շատ կալանավորներ ունենալում: Մյուս կողմից այդ վայրերում աշխատողները ստանում են եռակի, երբեմն քառակի բարձր թոշակ: Բայց ուսուցիչը, գիտաշխատողը… իր լղարիկ աշխատավարձից վճարում է թե եկամտահարկ, թե կոմունալ ծախսեր, և պիտի մնացածով ապրի և ընտանիք պահի: Ընդ որում անկախ աշխատանքային ստաժի, նրանց թոշակային հավակնությունները հազիվ ձգում են 50:000 դրամը: Կասկած չկա, որ մեկ անձի հաշվով կենսապահովման համար ամսական 187.500 դրամ եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացիների, չորս անձի հաշվով 750:000-ից ավել ընտանիքների մեջ հանցագործությունների քանակը կտրուկ կնվազի: Կտրուկ կնվազեն նաև անելանելի վիճակներից առաջացող ագրեսիան, դեգրադացիան, ծուլությունը, ապատիան…
Ներկա վիճակը խրախուսում է կալանավայրերում մարդկանց քանակն ավելացնելուն:

facebook.com/hranush.kharatyan?

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *