Ամենավախկոտ էլ առյուծ է կտրում, երբ կողքին տեսնում է զենքը ձեռքին կին` գնդապետ `Լիլիթ Վաչագանի Չիբուխչյան

Ամենավախկոտ էլ առյուծ է կտրում, երբ կողքին տեսնում է զենքը ձեռքին կին` գնդապետ `Լիլիթ Վաչագանի Չիբուխչյան

""Հայրենիքը մի մեծ ընտանիք է, որի համար պիտի պատրաստ լինես կյանքդ տալու: Սերը հայրենիքի նկատմամբ՝ դա չափազանց անհատական է, նշանակում է քաղաքացի լինել, լինել պատասխանատու քայլի ու կամքի համար, կարողանալ ամուր կանգնել մեր բաժին հողին: Այդպիսի վառ ու անհատականություն է Լիլիթ Չիբուխչյանը :Որպեսզ կին պատերազմական իրավիճակներում նրա դերն ու նշանակությունը բավականին մեծ է:

Կենսագրություն 
Լիլիթ Վաչագանի Չիբուխչյանը ծնվել է1969թ դեկտեմբերի 21-ին ,ք Երեվանում։ Ավարտել է Շոթա Ռուսթավելու անվան դպրոցը, համատեղ ավարտելով Երևանի Սպայի տան երաժշտական դպրոցը`գերազանց։ Ընդունվել էԵրևանի պետական Մանկավարժական ինստիտուտի դեֆեկտոլոգյաի բաժինն։Սովորել և ավարտել է հեռակա։ Միաժամանակ աշխատելով։ 1989թ աշխատել է Նորքի Խուլ ու համր երեխաների դպրոցում իր մասնագիտությամբ։ Երբ սկսվեց Ղարաբաղի շարժումն, թողնելով դպրոցի աշխատանքն միացել է ընտանիքին, նրանք բոլորը աշխատում ու ծառայում էին Հայրենիքիս համար։ Սկեսրայրը է հատուկ ծառայության զորքերի հրամանատարն է, Պապյան Ալֆրեդ, հայրը թիկունքի պետը`Վաչագան Չիբուխչյան, ամուսինը 2 վաշտի հրամանատարի տեղակալ`Պապյան Մալֆրեդ, սկեսուրը բժշկուհի զորամասում ։ Լիլիթ Չիբուխչյանը աշխատանքի է անցնում զորամասում , որպես կադրերի պետի տեղակալ։ Պատերազմն սկսվելուն պես ,այս ընտանիքը եղել է պատերազմի դաշտում :Եվ նույնիսկ եղբայր, որը 17_տարեկան էր կռվում էր բոլորի հետ հավասար։ 
1993 թվականնն Լիլիթի համար ողբերգական էր՝ կորցնում ՝ է ընտանիքի անդամներին`սկեսրայրին, ամուսնուն, չծնված երեխային , նրանք զոհվեցին հանուն Հայրենիքի, իսկ Լիլիթն ու հայրը դարձան 2 կարգի հաշմանդամ։ Վիշտս շատ մեծ էր ու անդառնալի,որը տանջում է ինձ մինչև այսօր։ Վերականգնվելուց հետո տեղափոխեցին ք Ստեփանավան, որպես անձնագրային բաժնի պետ։ Այնտեղ աշխատելով հինգ տարի, զբաղվում է համատեղ գործով։ Լինելով ՝ դեֆեկտոլոգ_հոգեբան ,բացվում է Համլետ Թամազյանի անվան բժշկական քոլեջ: Միաժամանակ գլխավորում էնաև Ստեփանավան քաղաքի սրտաբանական կենտրոնը,որը պատկանում էր Երեվանի Միքաելյան հիվանդանոցին։ Այդ տարիներին ընդունվում է Երեվանի Ոստիկանության ակադեմիան,քանի որ արդեն համակարգում է։ Ֆիզիկապես ծանրաբեռնվածության հետևանքով (երեխաներ,գործեր) թողնում է ուսումը վերջին կուրսում։ Պատասխանատվությունը մեծ էր։""
2002 թ ոստիկանության համակարգից անցնում է հիվանդության թոշակի։ Մի քանի վիրահատություն է տարել,քանի որ վիրավորվել է գլխից։Որոշ ժամանակ անց տեղափոխվում է Երեվան աշխատանքի անցնում Կենտրոնական փոստում , որպես կադրերի բաժնի առաջատար մասնագետ։ Ուներ մեծ երազանք օգնել այն ընտանիքների որոնց պատերազմն խլել էր մարդկանց երջանկությունը, երեխաները մնացել էին առանց ծնողների։ Լիլիթն մեծացրել է երկուսն ու գիտեմ ինչ է դա նշանակում։ Որոշում է կայացնում ստեղծել մի կառույց որտեղ կարող են հիշել իմ մարտական ընկերներին ու նրանց ընտանիքներին։ 
2012 թ, մայիսին ստեղծվեց «Զոհված ոստիկանների ընտանիքների աջակցություն» ՀԿ,որը նախագահում եմ մինչ այսօր։Բացի իր կազմակերպությունից փոխնախագահ է նաև մի շարք ՀԿ_ի ու կուսակցության՝«Մեր տունն Հայաստանն է կուսակցություն», «Հայ_ռուսական hայրենիքի պաշտպանի միջազգային ռազմական ակադեմիա», «Մարդու իրավունքների քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա», «Առաջին Գունդ».«Երեվանը Երեվանցիներին» ,«Չղջիկներ »:
Լինել կին՝ քնքուշ սեռի ներկայացուցիչ""
Անշուշտ, շատերիս համար դժվար է անգամ պատկերացնել. , որտեղի՞ց Ձեր մեջ այդքան համարձակություն, վճռականություն՝ նետվելու պատերազմական թոհուբոհի մեջ:Այդ օրերին անմիջապես համալրել է Արցախի սահմանները պաշտպանող քաջերի շարքերը եւ զենքը ձեռքին անսասան կանգնել իր հերոս եղբայրների կողքին:Նրանց խիզախության, անձնուրացության, կյանքի ու արյան գնով ենք կարողանում պահել յուրաքանչյուր թիզ հողը, ապահովել մեր բազմաչարչար, հերոսական ժողովրդի խաղաղությունը: Մենք հպարտ ենք Քեզանով Սիրելի Լիլիթ, մեր փառապանծ ու հաղթական բանակով, նրա անպարտ զինվորներով; Փաստը ցույց է տալիս, որ անհրաժեշտության դեպքում հայ կանայք կարող են մոռանալ այդ ամենը, դնել մի կողմ և պայքարել տղամարդկանց հետ հավասար, ոչ միայն պայքարել, այլև` հերոսանալ այդ պայքարի ընթացքում : Մենք չենք ուզում, դրա անհրաժեշտությունը լինի, բայց վստահ ենք, որ մեր հերոս կանանց օրինակով շատ հայուհիներ հիմա էլ պատրաստ են պայքարել հանուն հայրենիքի`պետք է արժանապատիվ ապրեն ու չանտեսվեն: Ծառարության ընթացքում պարգևատրվել է մեդալներով և պատվոգրերով:
Լիլիթ Չիբուխչյանը այսօր միայն մի բան է ցանկանում,-«Որ այլևս պատերազմ չլինի եւ քաղաքով քայլելիս այլեւս չտեսնի մտահոգ դեմքեր, այլ միայն ժպիտներ՝ մարդկանց դեմքին, ուրախ աչքեր ու անհոգ մանկություն ապրող բալիկներ: Հայրենիքը մի մեծ ընտանիք է, որի համար պիտի պատրաստ լինես կյանքդ տալու: Դա միայն հող չէ, տարածք չէ. Հայաստանը չի կարող արժեքավոր լինել առանց հայ մարդու: Մենք ապրում ենք այս երկրի վրա, և դնելով մեր կյանքը հայրենիքի համար» :

 

""

""

""

30.04.2018թ <<Միասնություն հանուն հայության >>ռազմահայրենասիրական ԲՀԿ նախագահ Սուսաննա Իսահակյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *