""Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամները կրկին հայտնվել են կոռուպցիոն սկանդալի կիզակետում… Այս անգամ բրիտանական Guardian-ը տեղեկություններ է հրապարակել,թե ինչպես են Իլհամ բաբայի դուստրերը՝Լեյլա և Արզու Ալիևաները,2016 թ-ին փորձել 60 միլիոն ֆունտ ստերլինգով երկու բնակարան ձեռք բերել Լոնդոնի էլիտար Նայթբրիջ թաղամասում՝Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Բ-ի նստավայր Բուքինգհեմյան պալատի հարևանությամբ…
Բրիտանական պարբերականը տեղեկացնում է,որ Լեյլան և Արզուն հապճեպ չեղարկել են գործածրքն այն բանից հետո,երբ 2016 թ-ին հրապարակվեց պանամական Mossack Fonseca ընկերության կոռուպցիոն սխեմաները…Այդ ընկերության ծառայություններից են օգտվել աշխարհի տարբեր երկրների պաշտոնյաներ և օլիգարխներ,որոնք փորձել են այս ընկերության կողմից օֆշորներում բացված կազմակերպությունների միջոցով օրինականացնել իրենց «կեղտոտ» գումարներ…Այս սկանդալային պատմությունն անվանվեց «Պանամական դոսյե»,որտեղ իրենց ուրույն տեղն ունեն ապշերոնյան բռնապետը և նրա ընտանիքի անդամները…
2016 թ-ից ի վեր Ալիևների ֆինանսական ահռելի չափսերի հասնող մեքենասությունների մասին բազմիցս է գրվել միջազգային և հատկապես բրիտանական մամուլում… Սակայն,ինչպես տեսնում ենք,մինչև հիմա տեղի են ունենում նորանոր բացահայտումներ…
Որքան կարելի է կռահել,մտավոր խնդիրներ ունեցող և Էմին Աղալարովից բաժանվելուց հետո հորմոնյալ դիսբալանսային ոճի ոտանավորներ գրող Լեյլան և նրա «պերանիկ» սիրող քույրիկը փորձել են 60 միլիոն ծախսելով ավելի «մոտենալ» Անգլիայի թագուհուն…Բայց տեղեկատվական արտահոսքի պատճառով մազութոդ արքայադուստրերի ծրագիրը ձախողվեց…
Հիշեցնեմ,որ բացի հայտնի «Պանամական դոսյեում» Ալիևների ընտանիքին վերաբերող խայտառակ փաստերից բացի,2017 թ-ի օգոստոսին Իսրայելի զբոսաշրջության նախարարը «Հաարեց» թերթին հայտնել էր,որ Ադրբեջանի բռնապետի որդին՝մտավոր հետամնաց Իլհամչիկը 36 միլոն դոլարով շքեղ առանձնատուն է գնել Հայֆայում,իսկ Հեյդար բաբայի տեղակալ՝չծերացող Մեհրիբան խանումն էլ իր անձնական միջոցներից 600 միլիոն դոլարի ներդրումներ է արել հրեական պետության տնտեսության մեջ…
Հ.Գ.Չեմ զարմանա,եթե վաղը Ադրբեջանի ԱԳՆ-ն բրիտանական պարբերականին կրկին կմեղադրի հայերի պատվերով հակաադրբեջանական հոդվածներ գրելու մեջ՝այդպիսով չքմեղանալով սեփական հասարակության առաջ,որի մեծ մասը տառապում է գազանային հայատյացությամբ և հայերի մասին լսելուց հետո պատրաստ է հավատալու ապշերոնյան սուլթանի ամեն տեսակ զառանցանքներին…

Գագիկ Համբարյան