""

Ծնվել է հունիսի 6-ին 1799,  Մոսկվայում,  Ռուսական կայսրությունում  ։

 Վախճանվել է փետրվարի 10-ին (հունվարի 29),   1837թ։

Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի արմատները գալիս են Պուշկինների ճյուղավորված, չտիտղոսավորված ազնվականական տոհմից, որը, ըստ ծագումնաբանական առասպելի, սկիզբ է առել ոմն «ազնվազարմ» Ռատշայից[։ Պուշկինը բազմիցս գրել է իր տոհմաբանության մասին՝ արձակ և չափածո. նա իր նախնիների մեջ տեսնում էր հինավուրց տոհմի, հայրենիքին ազնվորեն ծառայած, բայց տիրակալների կողմից բարեհաճության չարժանացած և «հալածված» իրական «արիստոկրատիայի» օրինակ։ Նա բազմիցս դիմել է նաև (այդ թվում և գեղարվեստական ձևի մեջ) մորական նախապապի՝ աֆրիկացի Աբրահամ Պետրովիչ Հանիբալի կերպարին, ով սկզբում Պետրոս I-ի ծառան և դաստիարակն էր, իսկ հետո՝ ռազմական ինժեներ և գեներալ]:

Հորական պապը՝ Լև Ալեքսանդրովիչը, հրետանու գնդապետ էր, գվարդիայի կապիտան։ Հայրը՝ Սերգեյ Լվովիչ Պուշկինը (1767–1848), ազնվակիրթ սրախոս էր, սիրողական բանաստեղծ։ Պուշկինի մայրը՝ Նադեժդա Օսիպովնան (1775–1836), Հանիբալի թոռնուհին էր։ Հորեղբայրը՝ Վասիլի Լվովիչը (1766–1830), Կարամզինի խմբի հայտնի բանաստեղծ էր։ Սերգեյ Լվովիչի և Նադեժդա Օսիպովնայի երեխաներից, բացի Ալեքսանդրից, կենդանի են մնացել միայն դուստրը՝ Օլգան (ամուսնության մեջ՝ Պավլիշչևա, 1797–1868) և որդին՝ Լևը (1805-1852)[։

Պուշկինը ծնվել է 1799 թվականի մայիսի 26-ին (հունիսի 6-ին) Մոսկվայում։ Ելոխովի Հայտնություն եկեղեցու (այժմ դրա տեղում գտնվում է Ելոխովի Հայտնության տաճարը) չափաբերական մատյանում 1799 թվականի հունիսի 8-ի ամսաթվով, այլոց մեջ, կա մի այսպիսի գրառում.

Մայիսի 27: Կոլեգիական մատենավար Իվան Վասիլևիչ Սկվարցովի տանը, նրա կենվոր մայոր Սերգեյ Լվովիչ Պուշկինի ընտանիքում ծնվել է որդին՝ Ալեքսանդրը: Կնքվել է հունիսի 8-ին: Կնքահայրը կոմս Արտեմի Իվանովիչ Վորոնցովն է, վերոնշյալ Սերգեյ Պուշկինի կնքամայրը՝ այրի Օլգա Վասիլևնա Պուշկինան:]

1805-1810 թվականների ամառային ամիսներն ապագա բանաստեղծը սովորաբար անցկացնում էր մորական տատի՝ Մարիա Ալեքսեևնա Հանիբալի (1745-1818, ի ծնե՝ Պուշկինա[, տոհմի այլ ճյուղից) մոտ, մերձմոսկովյան Զախարով գյուղում, Զվենիգորոդի մոտ։ Վաղ մանկական տպավորություններն արտացոլվել են պուշկինյան պոեմների առաջին փորձերում, որոնք գրի են առնվել ավելի ուշ («Վանականը», 1813, «Բովա», 1814), լիցեյական բանաստեղծություններում («Ուղերձ Յուդինին», 1815, «Երազ», 1816)։ Տատն իր թոռան մասին գրել է.

Չգիտեմ՝ ինչ դուրս կգա իմ ավագ թոռից: Տղան խելացի է, սիրում է գրքեր, բայց վատ է սովորում, հազվադեպ է դասերը լավ հանձնում: Մեկ տեղից չի շարժվում, չի խաղում երեխաների հետ, մեկ էլ այնպես է բացվում ու ոգևորվում, որ ոչ մի կերպ չես հանդարտեցնի. մի ծայրահեղությունից մյուսի մեջ է նետվում, միջին վիճակ չկա: