""

Շարլ Ազնավու՜ր…
Խորհին հարգանք և ակնածանք՝ հավերժ-հավու՜ր:
Լեգենդ , պատիվ, ողջ կեցություն՝ ի հու՜ր, ի լու՜ր:
Այսօր մենք՝ որբ, դուք՝ մեզ լքած, ցա՜վ է տանջում մի անդուր,
Այրո՜ղ մի հուր,
Հավիտյա՜ն հուր:
Ապրած կյանքով՝ դուք թանկ կտակ աշխարհին,
Արցունքն եմ ես սրբում հիմա՝ նայելով ձեր նկարին:
Մի այլ արցունք՝ ափսոսանքի՜, ինքնակործա՜ն,
էլ ու՞մ են պետք, բեմերն առանց , Ձե՜ր գոյության:
Դուք սեգ բազե, հպարտ պարծանք,
Այսօր խղճիս՝ սու՜րբ ակնածանք:
Բարձր թռիչք դուք երկնային նվաճումո՜վ,
Ինչպե՞ս, ասեք, հիմա ապրեմ ձեր ոգեղե՜ն պատումով:
Արարատի տառապանքին Դուք մի վկա՜ և թիկու՜նք,
Այսօր դարձած նրան վերից՝ թե՜ աչք, թե՜ ունք:
Բարեհամբյու՜ր և օրհնվա՜ծ Ձեր մեղեդին,
Միշտ կլինի հոգնած սրտիս սպեղանին:
Ես ձեզանով լոկ հասկացա հավերժության անգի՜ն գինը,
Եվ ձեզանով հույսով նորվեց՝ կյանքիս իմաստ դարձած հինը:
Վեհ արժեքների Դուք տե՜ր ու թարգմա՜ն,
Սնուցում կյանքի՝ կենարա՜ր դարման:
Ձեր վեհափառ արարքներով թող պսակվեն օրհնանքնե՜րը,
Թողած գործը շարունակեն՝ կյանքի գալիք սերունդները :
Ամբողջ ազգի համար դարձաք՝ անհուն սիրո վա՜ռ կանթեղ,
Արվեսների դուք կնքահա՜յր ,այո՛, այստեղ և այնտե՜ղ…
Այս աշխարհով միշտ կճախրեն՝ մեղեդիներն ցնորակա՜ն,
Ես՝ համակված լսողություն՝ ձայնն եմ Ձեր ողջ, անիրակա՜ն:
Ա՜խ, չեմ ուզում Ձեզ բաց թողնել կյանքի այս կարճ ժապավենից,
Ես հպարտ եմ, որ կազմեցինք մեկ ընդհանուր դարալից:
Դուք մեզանից լավ գիտեիք, որ անզոր ենք մենք մահի՜ց,
Ուստի՝ կուզեմ վերգտնել Ձե՜զ , հետո կյանքիս ավարտից:
Սիրո կարո՜տ, հավատքի կույ՜ր՝ այս աշխարհում,
Դուք, որպես դեմք՝ չարին մերժած,նոր պատմությու՜ն եք կերտում:
Բարի՜ պապիկ, հայրի՜կ, ընկեր բարի՜,
Դարձաք ճերմակ ,այսօր ավաղ դուք աղավնի:
Այնպե՜ս ճախրեք, որ երկնքից Ձեր փետուրը իջնի այտիս,
Ես՝ ձեզ ժպտամ , վստահ քայլեմ հավատքի՜ս:
Ձեր շուրջ պարող, ձեր իսկ երգով՝ հպվե՜մ մտքիս,
Եվ հասկանամ՝ ժամն է եկել սու՜րբ աղոթքիս:
Ձեր միջոցով մահն ու կյանքը ընկեր դարձան,
Ինչի՞ս է պետք անշու՜նչ կանգնած մի արձան:
Եվ որտեղի՞ց այդքան զորեղ Ձեզ՝ ջերմություն, խորությու՜ն,
Դուք մի արև՜ , ողջ աշխարհին՝ դարձած համայն վեհությու՜ն:
Փառավորած՝ անգա՜մ մահը՝
Հավիտյանս հավիտենի՜ց,
Ապավինած չեմ վախենում ես այդ ողո՜րկ,սի՜ն պահից:
Ձեր բարությամբ, համառ կամքով՝ չարին տալո՜վ ոտնատակ ,
Ձեր նոր կերտած՝ վեհ արժեքո՜վ, նրանց տվիք դուք նուրբ ապտա՜կ:
Ինչի՞ս են պետք դիզած ոսկի՜, գողազվա՛ծ փառք,
Երբ ձեր հետքով պիտի շարժվեմ՝ նստած թեկուզ անշու՜ք կառք:
Հավիտյա՜նս հավիտենից,
Հու՜ր՝ հավիտյան:
Դուք կցեցիք ժամանակներ՝ դառնլով հու՜ր,
Ծնկի բերիք ազգություններ՝ դառձնելով կու՜ռ,
Պատիվ դարձաք ամբողջ ազգին՝ դառնալով բու՜ռ,
Եղաք աստղ վառ երինքում՝ դարձաք ի լու՜ր…
Սեր ու հավատք մի վատնեք զուր,
Դարձեք ի լու՜ր , դարձեք ի հու՜ր
Հու՜ր հավիտյան,
Լու՜ր հավիտյան,
Լու՜ռ հավիտյան:
Խոստանում եմ, որ Ձեր որդին կլինեմ ես լոկ այնքանով՝
Որքանով, որ կտակել եք« Մարդ» արվեստը՝ Ձեր տեսակով:
Վերից օգնեք՝ կողնորոշվեմ և մեծանա՜մ Ձեզանով,
Գլուխ հանեմ այս խենթ կյանքից՝ հպարտանա՜ք ինձանով…
Երբ մահացավ ազգի խորհուրդ՝ Մեծն՝ Շառլը
Իր հետ տարավ ամբողջ ազգի՝ հզոր Շարմը….
Հավիտեանս հավիտենի՜ց,
Հուր հավիտյա՜ն…
Գ.Խաչիկյան
(կարճ խոսել չստացվեց(((""??