Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով համար 1-ին ընտրատարածքում (Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն):

Մեսրոպ Պապիկյան / Mesrop Papikyan

Հարգելի քաղաքացիներ`""

Ցանկանում եմ տեղեկացնել, որ առաջադրվել եմ Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով համար 1-ին ընտրատարածքում (Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն):

Ճանապարհը դեպի «Թավշյա հեղափոխություն» լի էր մարտահրավերներով…

Ոչինչ ինձ չստիպեց կանգ առնել՝ ո՛չ փշալարերը, ո՛չ ռետինե մահակները, ո՛չ հասցվող հարվածները և ո՛չ էլ սպառնալիքները:

Այդ ճանապարհն էր, որ ինձ հասարակ, պարզ մարդուց դարձրեց հետևողական քաղաքական գործիչ, լավ ուսանողից՝ առաջատար մասնագետ, քաղաքական ակտիվիստից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական:

Սեփական քրտինքով կերտված այդ ճանապարհն անցնելու արդյունքում է, որ ունենք Նոր Հայաստան նոր մարտահրավերներով:

Մեր պետության կառավարման առաջնային օղակը՝ խորհրդարանը, կարիք ունի նոր մոտեցումների, նոր հայացքների, նոր երիտասարդ և եռանդով լի քաղաքական գործիչների:

Ազգային ժողովը կոչված է ծառայել երկրի քաղաքացիներին, ապահովել նրանց կյանքի և գործունեության համար արժանավայել պայմաններ:

Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է ունենալ համապասխան գիտելիքներ, կամք, համառություն, արհեստավարժ կառավարելու փորձ և հմտություն:

Նոր Հայաստանում առկա խնդիրները պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ: Ի սկզբանե պատկերացնելով իրավիճակի լրջությունը, լուծումները տեսնում եմ հետևյալում՝

• Երկրի տնտեսության զարգացում
• Կոռուպցիայի ի սպառ վերացում
• Որակյալ կրթության կազմակերպում
• Անվտանգության ապահովում
• Աշխատատեղերի ստեղծման համար բարենպաստ միջավայրի ապահովում
• Արժանապատիվ աշխատավարձի ապահովում
• Բնակարանով ապահովում

Այս խնդիրները լուծելու պատրաստակամությունը ենթադրում է պատասխանատվություն:

Սրանք լոկ խոսքեր չեն և ոչ էլ ռոմանտիկ երազանք: Անհրաժեշտ են սկզբունքորեն հստակ օրենսդրական բարեփոխումներ, որոնք կնպաստեն բարենպաստ միջավայրի ստեղծմանը, որի արդյունքում կբարելավվի քաղաքացու, գործարարի կյանքն ու գործունեությունը:

Վստահ եմ, որ յուրաքանչյուրիցդ կստանամ նույն այն վստահությունը, որը ստացել եմ տարիների ընթացքում:

Վստահ եմ, որ այդ վստահության շնորհիվ և հանուն լավ Հայաստանի ես կստանամ ձեր քվեն և իմ պայքարը կշարունակվի Ազգային Ժողովում, որի միջոցով Թավշյա հեղափոխությունը կհասնի իր տրամաբանական ավարտին և մենք կունենանք ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ:

ԿԵՑՑԵ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՑՑԵ ԱԶԱՏ Եւ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ ??

#Թիվ1Ընտրատարածք #ԻմՔայլը #Համար11 #Ավան #ՆորՆորք #ՔանաքեռԶեյթուն#ԱԺարտահերթ #Դուխով

27.11.2018  Սուսաննա Իսահակյան 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *