Ազատ Քաջիկի Սիմոնյան
Օրհնություն քու հիշատակիդ, օրհնություն քու կատարած գործիդ,
Դուք ձեր կյանքը տալով փրկեցիք մերը.Ապրիլյան պատերազմի օրեր, գրավված Լելե Թեփե (Վարազաթումբ) բարձունք, .;Ազատը չի նահանջել և ոչ մի քայլ մինչև վերջին շունչը պայքարել ու հաղթել է ;
Հայաստանը իմն է,
Հայաստանը քոնն է,
Հայաստանը մերն է`
Հզոր Հայրենիք..
Հպարտ և պաշտպանված եմ զգում ինձ, երբ գիտեմ, որ Հայոց սահմանը հսկվում է արի, խելացի, անվախ ու գեղեցկատես հայ զինվորի կողմից և տալիս են ամեն ինչ ու հավատարիմ մնում իրենց երդմանը; Ազատ Քաջիկի Սիմոնյան շնորհակալ ենք, որ կարողացաք պահել այն՝ ինչը մերն է:
Քաջ զավակ հայ ժողովրդի, դու ազատության զինվոր,՝ պատմության էջերում դեռ վաղուց գրված լույս աշխարհ եկած նոր օրերու .քաջ զավակ; Օրհնություն քու հիշատակիդ, օրհնություն քու կատարած գործիդ, օրհնություն կես թողած գործիդ: Հպարտ եմ քեզնով, հայ զինվոր, հայ բանակ, որ ամեն քաջ զինվորով ես ամրանում, որ առանց քո զինվորի դու չկաս ու առանց քեզ չկա ազգ, չկա պետություն…»:
Տղաս, զինվոր լինելը հպարտություն է ու մեծ պատասխանատվություն, հայրենիքը պաշտպանելը ՝ սրբազան գործ, և իմ մայրական սիրտը լի է վեհությամբ ու անասելի հպարտությամբ: Որդի′ս, ես պարծենում եմ քեզնով, քո տղամարդկային ոգով:Դու պաշտպանեցիր մեր երկիրը ;Աղոթքներ համբերության և մխիթարության, թևեր առած մեր հոգիները, որոնք քո շուրջն են, միայն նայի՛ր, նրանք ճախրել են քեզ մոտ ու հավատա՝ միշտ ուղեկից են լինելու քեզ: Արցունքներիս ու բառերիս հպումից առաջացած քաոսը թող քեզ չանհանգստացնի, սրանք ոչ թե տխրության, այլ միտքս ու բանականությունս ողողած հպարտության արցունքներն են, դրանք չկարողացան պարփակված մնալ սրտիս ապարանքում, դուրս ժայթքեցին, հիմա ներսումս խառնաշփոթ է, բայց հույսի շողերն ամեն ինչ կարգի կբերեն:
Դու միայն ժպտա՛ ու հպարտ եղի՛ր, դու իսկական հերոս ես, :