Հայկական զինուժը թիրախային պատժիչ գործողություններ է իրականացրել, ինչի արդյունքում գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել արևելյան ուղղությամբ, ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները ղեկավարող և անմիջական հրաման իջեցնող Նատիգ Ղուրբանովը:
Վերջինս այս պահին կոմայում է, գտնվում է Բաքվի մասնագիտացված հիվանդանոցներից մեկում:
Հենց Ղուրբանովի անմիջական հրամանով էր հունիսի 17-ին ու 18-ին, շփման գծի արևելյան ուղղությամբ սադրանքներ իրականացվել, ինչի արդյունքում հայկական կողմը 3 զոհ է ունեցել:
Ի դեպ, ըստ տեղեկությունների, հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանցի ևս մեկ զոհ էլ գրանցվել է սահմանագծի հարավային ուղղությամբ:

Հայկական զինված ուժերի թիրախային և անհամաչափ հարվածների շարանը շարունակվում է ""?
Ադրբեջանական ընդդիմադիր կայքերից մեկը հայտնում է, որ հունիսի 17-ին սպանվել է Աղդամի շրջանում տեղակայված զորամասերից մեկի ՀԵՏԱԽՈՒՅԶ, Շաքիի շրջանի Շիրինբուլաղ գյուղի բնակիչ, 32 ամյա Ռուսլան Իլհամ օղլու Օջախվերդիևը ( Ruslan İlham oğlu Ocaxverdiyev )։

Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը, ինչպես միշտ, սպանված զինծառայողն վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնել ։

Арцах Армения