Ադրբեջանցի պատգամավորը ցուցադրել է իր տգիտությունը. «Երկաթե գմբեթ» ՀՀՊ–ն չի կարող խփել «Իսկանդերի» հրթիռներին

 

Շարունակելով զարգացնել Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համալիրներ վաճառելու թեման եւ փորձելով ինչ–որ կերպ հանգստացնել լարված նյարդերը՝ ադրբեջանցի պատգամավոր Եվդա Աբրամովը «սենսացիոն» հայտարարություն է արել։

 Ադրբեջանցի պատգամավորը 1news.az–ին հայտնել է, որ մոտ ապագայում Իսրայելը Ադրբեջանին կփոխանցի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ։ Նրա խոսքով՝ այդ սպառազինությունն արդեն պատրաստ է Ադրբեջան մատակարարելուն։ «Այդ համակարգը «Իսկանդեր» հրթիռներին թույլ չի տա գետնին ընկնել»,– վստահեցնում է պատգամավորը։ Ընդ որում, նա չի հայտնել, թե երբ է ստորագրվել ՀՀՊ համակարգերը մատակարարելու մասին համաձայնագիրը։

Սակայն, haqqin.az–ը հիշեցնում է, որ «Երկաթե գմբեթը» նախատեսված չէ «Իսկանդեր» օպերատիվ–տակտիկական հրթիռային համալիրների դեմ պայքարի համար։ «Երկաթե գմբեթը» ՀՀՊ համակարգ է, որը նախատեսված է 4-70 կմ հեռահարությամբ անկառավարելի տակտիկական հրթիռներից պաշտպանվելու համար։

Հնարավոր է, պատգամավոր Աբրամովը իմացել է Իսրայելի կողմից Ադրբեջանին ՀՀՊ համակարգեր մատակարարելու մասին, սակայն չի հասկացել, թե խոսքն ինչի մասին է, նշում է պարբերականը։

Ադրբեջանցի պատգամավորի նման չըմբռնողականությունը հետաքրքրական է։ Պատգամավորը կարող էր ՀՀՊ համակարգը շփոթել ինքնաձիգերի, Իսրայելը Չինաստանի կամ, ինչն ավելի հավանական է, ցանկալին իրականի հետ։

 

Artsakhpress.am

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *