Ադրբեջանի զինված ուժերը բավական հետաքրքիր վերափոխումների փուլ են թևակոխել։ Վերջին օրերին այնտեղից ստացվող նորությունները պարզապես ապշեցնող են։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, բանակի ներսում թուլացնելով իր ընդդիմադիրների դիրքերը, ազատություն է տվել սեփական երևակայությանը և ակտիվ լծվել զինված ուժերի վերափոխման գործին։ Եվ, ինչպես վայել է «իրական» սպարապետներին, նա ուշադրության կենտրոնում է պահում ադրբեջանցի զինվորականների ամեն մի ցանկություն։ Անգամ միմյանց հետ կենակցելու բուռն ձգտումը։ Պատկերացնու՞մ եք՝ համասեռական հարաբերություններն Ադրբեջանի զինված ուժերում այլևս նախարարի հրամանով են կարգավորվելու։ Զաքիր Հասանովի համապատասխան հրամանը մեր տրամադրության տակ է։ Ահա այն՝

Հ Ր Ա Մ Ա Ն
համասեռական բնույթի հարաբերությունների վերաբերյալ

Վերջին ժամանակահատվածում տարբեր զորամասերում տեղի ունեցող բազմաթիվ համասեռական բնույթի հարաբերության դեպքերի ուսումնասիրությունները հաստատում են, որ զինծառայողներին հատկացվող սննդարար չափաբաժինները պատճառ են հանդիսանում Ադրբեջանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զինծառայողների միջև համասեռական հարաբերությունների առաջացմանը:

Նշված բնույթի հարաբերություններին օրինական կարգավիճակ տալու նպատակով`

Հրամայում եմ

1. Օրինականացնել զինծառայողների միջև ոչ բռնի բնույթի համասեռական հարաբերությունները:
2. Միաժամանակ սեռական վարակների դեպքերը բացառելու նպատակով` նախատեսել պահպանակների հատկացումն անձնակազմին:
3. ԱՀ ՊՆ անձնակազմի գծով տեղակալ-անձնակազմի գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ռասիմ Ալիևին վերահսկել հրամանի կատարումը:

Ադրբեջանի Հանրապետության Պաշտպանության նախարար Զ. Հասանով

Ամբողջությամբ՝ voskanapat.info