Ադրբեջանում բավական լուրջ են վերաբերում ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին

 Հատկապես ծանր են տանում ԼՂՀ-ի վերանվանափոխությունը Արցախի Հանրապետության: Գտնում են, որ դա ղարաբաղյան հակամարտության կոնտեքստ է փոխում ու տրանսֆորմացնում է այն: Սխալ չեն…. Ապրիլյան պատերազմի ու նախագահական կառավարման անցնելու միջև ինչ-որ կապ տեսնում են, բայց չեն հասկանում խորքային կապն ու խնդիրը որն է: Հանուն արդարության այստեղ միայն իշխանության վերատադրության հարց չի ընկած և դրա մասին կխոսեմ բացառապես հանրաքվեից հետո: Այն ինչ տեսնում են կամ զգում են, բավական լրջացնում է իրենց ու անգամ հայտարարում են, թե Հայաստանը պատերազմ է սադրում: Այսինքն՝ արդարացնում են սադրանքին իրենց հնարավոր պատասխանը…. Ռազմաքաղաքական ռիսկը բավական բարձր է, թեպետ լարվածության վիզուալ ու դեռևս մտահոգիչ դրսևորում չկա: Զգոնություն է պետք, սահմանին ու բանակում՝ ուշադրություն: Թող մեր տղաներից ոչ մեկի գլխից մի մազ չպակասի: Կեցցե Ազատ Արցախը: Իսկ ժողովուրդն էլ ինքը թող որոշի՝ կողմ է առաջարկվող փոփոխություններին, թե դեմ:

Ստյոպա Սաֆարյան 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *