""Ադրբեջանի քարոզչամեքենան հաստատում է, որ նույնիսկ 2016թ. ապրիլի 5-ին՝ հրադադարի օրը, իրենք շարունակել են խախտել, իրենց կողմից այդքան շատ խնդրած հրադադարը: Իլհամ Ալիևի սևագիր մամուլը հանդիսացող կայքերից մեկը փորձել է հիշել մեկ տարի առաջվա դեպքերը ու հենց այստեղ թույլ է տվել իր սխալը:

Նյութի մեջ կայքի խմբագիրը փորձել է հայկական բանակի ռազմական բժշկի տպավորությունները ներկայացնել ադրբեջանական զինված ուժերի կիրառած զին. տեխնիկայի մասին: Ինչ-որ հայկական կայքից վերցրած այդ նյութի մեջ բժիշկը բառացի ասել ՝ նույնիսկ հրադադրի ժամանակ ադրբեջանական կողմը շարունակում էր կրակել հայկական դիրքերի, քաղաքների և գյուղերի ուղղությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցը և պետական այլ կառույցներ չեն փորձել հերքել այս փաստը: Չնայած այն հանգամանքին, որ ամբողջ տարին փորձում են աշխարհին ապացուցեն, որ ապրիլյան մարտերը մենք ենք սկսել, պետական մակարդակով փորձում են պաշտպանվող ու խելոք բանակի անուն հանեն, ահա այսպիսի անիմաստ կայքի խմբագիրը ամեն բան ջուրն է գցում:

Եթե աշխարհում հայտնվի , որևէ չկաշառված ու արդար միջազգային կազմակերպություն ու կարդա այդ հոդվածը, ապա շատ արագ կհասկանան, թե կայքը ինչպես է փորձում , որպես հերոսություն ներկայացնել սեփական երկրի բանակի կատարած վայրագությունները՝ գյուղերի ու քաղաքի վրա կրակելը, հոսպիտալի վրա ԱԹՍ թռցնելը, այն էլ ՝ պաշտոնական մակարդակով խնդրած հրադադարի ժամանակ:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից