Ադրբեջանի ՊՆ-ը հապշտապ հրաժարվել է գերեվարված զինծառայողից

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հապշտապ հրաժարվել է գերեվարված զինծառայողից:

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների տարածած Ադրբեջանի պաշտպանության նախարարության արտակարգ հայտարարության՝ փետրվարի 1-ին գերի ընկած Էլնուր Հուսեյնզադեն «զինծառայության ժամանակ պարբերաբար խախտել է զինվորական կարգապահությունը, ծառայության չի ներկայացել, իսկ հետագայում Զինված ուժերի շարքերից զորացրվել է եւ ներկայումս չի ծառայում Ադրբեջանի ԶՈւ-ում»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն գերեվարվել է Լեռնային Ղարաբաղի տարածք դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ:

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *