""Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնելու է Մոսկվա՝ ներկա գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության բացման արարողությունը տեղի է ունենալու հունիսի 14-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Բացումն անցկացվելու է մրցաշարի մեկնարկային խաղից առաջ, որտեղ հանդիպելու են Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի հավաքականները:

 

azatutyun.am