Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա»

Ըստ հայաստանյան ԶԼՄ-ների հաղորդագրության Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա հետ Արցախ ժամանած Եվրոպայի պահպանողականների և բարեփոխականների դաշինքի բավական մեծ պատվիրակության հետ…
Հիշեցնեմ,որ Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխարհի ավելի քան 30 երկրներից հարյուրավոր պատվիրակներ,ովքեր մասնակցում են Երևանում տեղի ունեցած Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի «Երևան-2017 համաժողովին»…
Համոզված եմ,որ մի քանի ժամից կլսենք Բաքվի վայնասունը՝ԱԳՆ մակարդակով…Ադրբեջանցիներն Արցախ մեկնած օտարերկրացի քաղաքական գործիչներին «կպատժեն»՝նրանց անուններն ընդգրկելով իրենց ԱԳՆ-ի տխրահռչակ «սև ցուցակում» և Իլհամ Ալիևին ապագայում տեսակցելու համար կպահանջեն մեղայականով ներկայանալ Բաքու…Սակայն այդ «սև ցուցակում» ներառվածների 99%-ի համար մեծ պատիվ է այդ ցուցակում գտնվելը,քանի որ նրանց համար Արցախ այցելելն ավելի պատվաբեր և կարևոր է,քանի ապշերոնյան բռնապետությունում հյուրընկալվելը…
Հ.Գ.Սպասենք ազերիների լաչառությանը…

Գագիկ Համբարյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *