Ադրբեջանական նոր սենսացիա

Հայտնաբերվել է 127 ազերի զինվորների գերեզման և ճշտվել են 3803 անհետ կորածների անուններ.


Այս մասին հայտարարել է Ադրբեջանում կայացած գերիների և անհետ կորած զինվորների հանձնաժողովի նիստում պետանվտանգության ղեկավար Մադաթ Գուլիևը:
Նա հայտարարել է , որ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի կորուստների անհամեմատ մեծ լինելու պատճառով որոնման խումբը անցել է ուժեղացված որոնողական աշխատանքի:
Այդ խմբի ղեկավարը՝ Իսմաէլ Ախունդովը հայտարարել է , որ ընդհանուր հաշվով անհետ կորածների թիվը 3803 է: Ինչպես նաև 127 ստուգված գերեզմաններ, որտեղ թաղվել են ազերի զինվորներ ապրիլյան պատերազմից զոհված, չնայած դեռ չեն ճշտվել անուններով : 
Այսպիսով նա խոստովանել է, որ հայկական կողմի հայտարարած թիվը, մոտ 4000 ազերի նահատակներ, իրականության հետ լիովին համապատասխանում է:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *