Հակառակորդ երկրի պաշտոնական քարոզչությունը շարունակում է իրականացնել միջազգային հանրությանը մոլորեցնելու անհաջող փորձեր։


 

Մասնավորապես, այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե իբր անցած գիշեր ղարաբաղյան կողմը կիրառել է 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր, ինչը ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊԲ-ն:

«Թեեւ նոյեմբերի 12-ի ցերեկը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, այնուամենայնիվ առաջնագծի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ կիրառելով նաեւ 120 միլիմետրանոց ականանետ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հավատարիմ է մնում հակամարտ կողմերի միջեւ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ստանձնած պարտավորություններին եւ ադրբեջանական կողմին կոչ անում չգնալ իրադրության հետագա լարման»,-ասված է հաղորդագրության մեջ: