""Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5 դեպք, որից 3-ը մարտական կորուստներ են:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 5 դեպքից հայտնել է միայն մեկի մասին:

 

Կորուստներ

• Մարտի 1-ին Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մենսիմով Ջելալ Սեդուլլահ օղլուն (Mənsimov Cəlal Sədullah oğlu): Մարտի-3-ին սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերից մեկի գրառումներից պարզ է դարձել, որ Մանսիմով Ջելալը մահացել է մարտի 1-ին «Արցախի սահմանին մղվող մարտերում»: Այս կորուստի մասին տեղեկությունները Ադրբեջանի ՊՆ կայքը թաքցրել է:

Մարտի 2-ին Ադրբեջանի Բեյլագան-Աղջաբեդի (Մարտունի-Հադրութ) ուղղությամբ տեղակայված դիրքերում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է զինծառայող, Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլը գյուղի բնակիչ Սուլեյմանով Սուլեյման Էլչին օղլուն (Süleymanov Suleyman Elçin oğlu): Այս կորստի մասին ադրբեջանական ՊՆ-ն չի հայտնել:

Մարտի 11-ի գիշերն Ակնայի (Աղդամ) հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբբասով Հասանալի Չինգիզ օղլուն (Abbasov Həsənəli Çingiz oğlu): Զինծառայողի մահվան մասին լուրը հաստատել է նաև Ադրբեջանի ՊՆ-ն՝ դրա համար մեղադրելով հայկական կողմին:

• Մարտի 11-ին սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից պարզ է դարձել, որ նույն օրը Ադրբեջանի Գաբալայի շրջանի Մըխլըգովաղ (Mıxlıqovaq) գյուղում հուղարկավորել են նախօրեին կամ մարտի լույս 11-ի գիշերը մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Խասփոլադով Սյուբհան Սադիգ օղուին (Xaspoladov Sübhan Sadiq oğlu): Զինծառայողի հարազատներին Ադրբեջանի ՊՆ-ից տեղեկացրել են, որ նա ինքնասպան է եղել, սակայն հարազատները դրան չեն հավատում:

• Մարտի 28-ին  Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Արդրբեջանի Բարդայի շրջանի Յենի Դաշքենդ գյուղի բնակիչ Հուսեյն Թոֆիգ օղլու Մամմադովը (Hüseyn Tofiq oğlu Məmmədov) ընկել է տանկի տակ և մահացել: Այս մասին Ադրբեջանի ՊՆ կայքը չի հայտնել:

razm.info