Լրահոս
Իրադրությունն առաջնագծում - Չորեքշաբթի, Մարտի 29, 2017, ժ. 05:40
Հաղորդագրություն - Երեքշաբթի, Մարտի 28, 2017, ժ. 15:22
Հաղթահարում են լավագույն 5-յակը - Երկուշաբթի, Մարտի 27, 2017, ժ. 12:00
«ՄԱԴՈՆՆԱՆ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ» - Կիրակի, Մարտի 26, 2017, ժ. 11:27
Ուրբաթ, 09 Դեկտեմբերի 2016 19:46

Ադրբեջանին «մատ» անելու ժամանակը

Դատելով մի շարք կողմնակի ցուցիչներից՝ Իրանը դժգոհ է Բաքվի բռնապետի՝ այս երկրի հանդեպ գրեթե բոլոր ոլորտներում վարվող քաղաքականությունից՝ վարքագիծ, որն իրանական կողմից սկսել է գնահատվել որպես հարաբերությունների խորացման իմիտացիա, այլ ոչ թե իրական ձգտում և այդ ուղղությամբ իրականացվող քայլերի ամբողջություն:

Ընդ որում, դրանում ինչ-որ առումով «մեղավոր» է նաև հայկական կողմը, որը մեթոդաբար և հաստատուն ոճով խաղարկեց միջնաժամկետ «շախմատային գամբիտ»՝ Ադրբեջանին անուղղակիորեն դրդելով կապկելու իրանական ուղղությամբ Հայաստանի գործողությունները, ինչի արդյունքում գլխակորույս մրցավազքի մեջ մտած Բաքվի վարչակարգը Թեհրանին սկսեց խոստանալ նաև այն, ինչի իրականացումն այս պահին իր ուժերից վեր է մի շարք պատճառներով:

Առայժմ հաջող ընթացքով «իրանական գամբիտի» բարձրակետը կարող է դառնալ Իսրայելի վարչապետի՝ Բաքու կատարելիք ուղևորությանը գրեթե անմիջապես հաջորդող Իրանի նախագահի այցը Երևան, որի ընթացքում շոշափելի արդյունքներ գրանցելու վճռականության դեպքում հայկական կողմը «խաղն» իր տրամաբանական ավարտին կարող է հասցնել Ադրբեջանի նկատմամբ գեղեցիկ և տպավորիչ «մատով»:

Վարդան Ոսկանյան

Read 3323 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/