Լրահոս
Հաղորդագրություն - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 16:02
Ադրբեջանի ԶՈւ հարձակման փորձը 25.02.2017 - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 12:56
Ադրբեջանական ապատեղեկատվությունը - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 07:54
Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 07:14
Վազգե՛ն, երկար ապրես... - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 06:12
ՀՐԱՆՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ բանաստեղծություններից - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 05:45
ԱԼԱԶԱՆ ՄԱՅԻՍԻ ԺԱՄԱՆԱԿԸ - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 05:35
Հինգշաբթի, 08 Դեկտեմբերի 2016 16:41

Վիրահայոց թեմի երիտասարդները Գյումրիում

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ, Գյումրին համարվում է 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաքը: «Տեղեկատվական եւ խորհրդատվական աջակցություն վիրահայ երիտասարդներին. Երիտասարդական համագործակցության զարգացում» ծրագիրը ամբողջ տարվա ընթացքում Գյումրիում տեղի ունեցած միջոցառումների շարքում կարևորներից մեկն էր:

Հիշյալ ծրագրի շրջանակներում Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ղեկավար Վալերի Բադալյանի գլխավորությամբ  Թբիլիսիի, Մարնեուլիի եւ Ջավախքի երիտասարդները  3 օրվա ընթացքում ծանոթացան Գյումրիի տեսարժան վայրերի հետ, այցելեցին երիտասարդական կառույցներ: Վիրահայոց թեմի թվով 25 երիտասարդները Չարենցավանից ժամանած խմբի  հետ այցի առաջին օրն եղան Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում, այնուհետեւ՝ Գյումրու երիտասարդական պալատում:

Հայաստանի երկրորդ  քաղաքում  գործող երիտասարդական կենտրոնի  ղեկավար Լիլիթ Մակարյանը Վիրահայոց թեմի ներկայացուցիչների հետ առաջին անգամ հանդիպեց, սակայն «Ալիքի» հետ զրույցում նշեց, որ կշարունակի համագործակցությունը:

«Ցանկացած ծրագրի շրջանակներում մենք փորձում ենք աջակցել այդ ծրագրին, հատկապես, բացահայտմանը: Այս ծրագրի շրջանակներում մեր մասնակցությունը չէր կարող սահմանափակվել, քանի որ մենք  հետաքրքրված ենք վիրահայ երիտասարդների հետ ծանոթությամբ, որը նոր կապեր ստեղծելու հնարավորություններ կտա»:

Վիրահայ երիտասարդներն այցելեցին նաեւ «Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահ, որտեղ սովետական ժամանակահատվածում մեծ ճանաչում ունեցող գյումրեցի նկարչուհիների 620 աշխատանքներն են ներկայացված:

Վիրահայոց թեմի երիտասարադներին հանդիպելու նպատակով Գյումրի ժամանեցին նաեւ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախարարության ներկայացուցիչները, ովքեր ծրագրի մասնակիցների հետ զրուցեցին երիտասարդական պետական քաղաքականության, դրա իրականացման ճանապարհների  և  առաջիկա անելիքների մասին:

Սպորտի եւ երիտասարդության նախարարության երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրեն Դավիթ Հայրապետյանը պատրաստակամություն հայտնեց ապագայում որեւէ  ծրագրի շրջանակներում Վրաստան այցելել ,եւ տեղում  գաղափարն իրականանություն դարձնել:

«Մեր համագործակցությունը Վիրահայոց թեմի հետ արդեն մի քանի տարվա պատմություն ունի, դրանք տարբնույթ միջոցառումներ էին, իսկ այս տարի, որպես երկրորդ ծրագիր (առաջինը արցախն էր), որոշեցինք հանդիպումը կազմակերպել երիտասարդական մայրաքաղաքում: Չարենցավանի երիտասարդների հետ համադրեցինք այս նախագծերը, որովհետեւ հաջորդ տարի երիտասարդության մայրաքաղաքը Չարենցավանն է»:

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ղեկավար Վալերի Բադալյանը դրական գնահատեց ծրագիրը.

«Այս երկու օրվա ընթացքում մենք ծանոթացանք Գյումրիի եւ Չարենցավանի երիտասարդների հետ, միասին մշակեցինք ապագա ծրագրերը: Հույս ունեմ, որ այս ծրագիրը կշարունակվի ինչպես Գյումրիում, այնպես էլամբողջ Հայաստանում, ինչու ոչ նաեւ Վրաստանում՝ Վիրահայոց թեմում»:

Ծրագրին մասնակցող երիտասարդները դեկտեմբերի 7-ին հարգեցին նաև 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհվածների հիշատակը` ծաղիկներ դնելով Գյումրիի կենտրոնում տեղադրված անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Read 902 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« February 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/