Լրահոս
Անձեռակերտ է Մատաղիսի բնությունը - Երկուշաբթի, Մարտի 20, 2017, ժ. 14:54
ԴՈՒ ԿԱՍ ԱԶԳԻՍ ՀԵՐՈՍ - Երկուշաբթի, Մարտի 20, 2017, ժ. 14:37
Իրադրությունն առաջնագծում - Շաբաթ, Մարտի 18, 2017, ժ. 06:26
Իրադրությունն առաջնագծում - Ուրբաթ, Մարտի 17, 2017, ժ. 07:24
Երկուշաբթի, 06 Հունիսի 2016 16:15

18-ամյա չեմպիոնը հասցրել է նվաճել 38 մեդալ. իր ուժը նա կապում է հայրենի Ջավախքի հետ

18-ամյա չեմպիոնը հասցրել է նվաճել 38 մեդալ. իր ուժը նա կապում է հայրենի Ջավախքի հետ

Օրերս Ռումինիայի մայրաքաղք Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնության հաղթող դարձավ ռուսաստանը ներկայացնող Վահան Տեր-Բալյանը, ով արմատներով Ծալկայի շրջանի Խաչ գյուղից է: Չնայած մեծացել է Հայաստանում, սակայն կապը հայրենիքի հետ միշտ էլ պահել է։ Իր ֆիզիկապես ուժեղ լինելու փաստն էլ կապում է տարածաշրջանի՝ Ջավախքի հետ։ 

18 տարին նոր բոլորած Վահան Տեր-Բալյանն արդեն հասցրել է նվաճել բազկամարտի Եվրոպայի փոխչեմպիոնի, Եվրոպայի չեմպիոնի, Ռուսաստանի եռակի չեմպիոնի, Հայաստանի փոքրահասակների, մեծահասակների բազկամարտի կրկնակի փոխչեմպիոնի, շուրջ 20 բազկամարտի մարզային առաջնությունների չեմպիոնի կոչումները և նվաճել 38 մեդալ, արժանացել է սպորտի վարպետի կոչման: 

Վահանն իր հաջողություններն ու հաղթանակները կապում է աշխատասիրության և համառ պարապմունքների հետ․ «Չնայած սովորում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, սակայն մեկը մյուսին երբեք չի խանգարել, սպորտը և պարապմունքները կազմում են իմ առօրյաի մի մասը, իսկ այս տարվա մրցաշարերին և Եվրոպայի առաջնությանն ավելի լրջորեն էի պատրաստվում, քանի որ փոխել էի և՛ քաշային կարգս, և՛ տարիքային խումբս, ինչն ավելի էր դժվարացնում գործը, պիտի մրցեի մինչև 21 տարեկանների հետ»։ 

Հաղթանակը Վահանին հեշտ չի տրվել, մրցաշարը սկսվելուն պես մարզիկը ձախ ձեռքի լուրջ վնասվածք է ստացել, սակայն, ինչպես ինքն է ասում, թեկուզ վնասված ձեռքով թուրքին պարտվել չէր կարող։ Նրան հաղթելուց հետո էլ պայքարը շարունակել է մինչև վերջ և ձախ ձեռքի պայքարում հայտնվել 3 հորիզոնականում, իսկ աջ ձեռքը չէր կարող դավաճանել, ասում է չեմպիոնը թեթև ժպիտով և ավելացնում, որ մրցակցությունը հեշտ չի եղել․ «Եզրափակչում մրցում էի աշխարհի հնգակի չեմպիոն վրացի մարզիկի հետ, սակայն ես նրան նախ հոգեպես, ապա ֆիզիկապես հաղթեցի,-պատմում է չեմպիոնը և առանձնացնում տարբեր ազգերի ուժեղ մրցակիցներին,-եթե վրացի է ուրեմն ուժեղ է, Ռուսաստանի ներկայացուցիչները՝ նույնպես, ադրբեջանցիները ևս վտանգավոր են, թուրքերն էլ ամենալուրջ մրցակիցներն են»։

Չնայած մոտեցող արձակուրդներին՝ Վահանն ասում է, որ ամբողջ ամռան ընթացքում չի դադարեցնելու  պարապմունքները, քանի որ պատրաստվում է հոկտեմբերի 1-ից 9-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք Բազկամարտի աշխարհի առաջնությանը ևս հաղթել։

Լուսանկարները՝ Վահան Տեր Բալյանի անձնական արխիվից

Հերմինե Կարապետյան

javakhq.info

Read 2502 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/