Լրահոս
Անահիտ Տիգրանյան - Երեքշաբթի, Հունվարի 24, 2017, ժ. 10:08
Գեներալը, ով չի դադարել լինել զինվոր Hetq.am - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 17:49
Էդիկ Մալոյան Նվիրյալները - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 19:40
ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 11:38
Իրադրությունն առաջնագծում - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 10:18
ԻՆՁ ԹՈՒՐՔԻ ԳՆԴԱԿ ՉԻ ԿՊՉԻ - Երեքշաբթի, Հունվարի 10, 2017, ժ. 19:48
ՀՀ ազգային հերոս Վիտյա Այվազյան - Չորեքշաբթի, Հունվարի 11, 2017, ժ. 06:56
ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ Կրպեյան Թաթուլ Ժորժիկի. - Ուրբաթ, Հունվարի 13, 2017, ժ. 08:44
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ - Կիրակի, Հունվարի 22, 2017, ժ. 11:38
Armday - Items filtered by date: Չորեքշաբթի, 04 Հունվարի 2017

Մեծ Բրիտանիայի Կորնուոլլ կոմսությունում Brannel School դպրոցի տնօրինությունը ներողություն է խնդրել դասախոսի ընթերակա, քրիստոնյա Վիկի Ալլենից նրան աշխատանքից հեռացնելու համար՝ նույնասեռ ամուսնությունների մասին իր կարծիքը արտահայտելուց հետո:

51-ամյա Վիկի Ալլենը ավելի քան 17 տարի Ավետարանական եկեղեցու անդամ է և դպրոցում աշխատում է 2011թ-ից՝ աշխատելով հատուկ կարիքներով երեխաների հետ: Նրա պարտականությունների մեջ է մտնում նման երեք երեխայի ուղեկցել դասերի, ուղեկցել դասամիջոցների ժամանակ և օգնել նրանց՝ կատարելու գրավոր աշխատանքները:

Այդպես նրա աուտիստ աշակերտներից մեկը հարցրել է, թե ինչպես է նա վերաբերում նույնասեռ ամուսնություններին: Իր քրիստոնեական հայացքներից ելնելով՝ Ալլենը պատասխանել է, որ դեմ է նման միություններին: Իսկ ծիածանի մասին հարցին վերջինս պատասխանել է, որ ծիածանը Աստված է ստեղծել, և այն չի խորհրդանշում նույնասեռ ամուսնությունները:

«Եթե երեխան իմ կարծիքն է հարցնում, ապա ես պետք է արտահայտեմ այն»,- նշել է Վիկի Ալլենը The Daily Mail-ին տված հարցազրույցում:

Աշակերտը գոհ է մնացել նրա պատասխաններից, և ոչինչ չի տխրեցրել նրան խոսակցությունից հետո:

Հաջորդ օրը Ալլենին կանչել են տնօրինություն և հայտնել, որ նրա հասցեին դժգոհություն է եկել աշակերտի մորից: Շուտով Ալլենին հեռացրել են աշխատանքից: Վիկի Ալլենը դիմել է «Christian Concern» քրիստոնեական կազմակերպության իրավապաշտպաններին և կրոնական հիմունքներով խտրականության դրսևորման համար ֆինանսական փոխհատուցում պահանջել:

Հարցը արագ կարգավորում է ստացել, և դպրոցը ներողություն է խնդրել տիկին Ալլենից: Դպրոցի տնօրեն Էնդի Էդմոնդսը նշել է, որ դպրոցը ճանաչում է Վիկտորիա Ալլենի իրավունքը՝ կիսվելու իր քրիստոնեական համոզմունքներով աշակերտների հետ, և ներողություն է խնդրում ցանկացած անախորժություններ առաջացնելու համար, որոնք նա ստիպված է եղել տանել:

Published in Պատգամներ
Չորեքշաբթի, 04 Հունվարի 2017 06:00

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունվարի 4-8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Միայն Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 4-ին՝ գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 8-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

 

Երևանում`

Հունվարի 4-8-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն:

 

 

 
Published in Գրառումներ

Հունվարի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց:

  ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Շփման գոտու ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են  վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնագծի պաշտպանությունը:

 

Published in Արցախ

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/