Լրահոս
Իրադրությունն առաջնագծում - Չորեքշաբթի, Մարտի 29, 2017, ժ. 05:40
Հաղորդագրություն - Երեքշաբթի, Մարտի 28, 2017, ժ. 15:22
Հաղթահարում են լավագույն 5-յակը - Երկուշաբթի, Մարտի 27, 2017, ժ. 12:00
«ՄԱԴՈՆՆԱՆ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ» - Կիրակի, Մարտի 26, 2017, ժ. 11:27
Երեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2016 06:32

Պուտինին ցանկացել են սպանե՞լ Բաքվում

Ռուսաստանյան "Հինգերորդ Ալիք" հեռուստաընկերությամբ հեռարձակվող "Արդարության պահը" հաղորդաշարի հեղինակ և վարող Անդրեյ Կառաուլովը այս տարվա վերջին իր հաղորդմանը անդրադարձել է ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինի դեմ իրականացված մահափորձերին,որոնց մասին թե՛ՌԴ-ի քաղաքցիները,թե՛ օտերերկրացիները շատ քիչ են տեղեկացված...Ըստ Կառաուլովի 1999 թ-ից սկսած հայտնի է Պուտինի դեմ իրականացված վեց մահափորձերի մասին...Հաղորդման հեղինակը նաև անդրադարձել է 2002 թ-ի հունվարին ՌԴ նախագահ Վ.Պուտինի դեմ Բաքվում կազմակերպված մահափորձի մասին...Պուտինի դեմ մահափորձն,ըստ ադրբեջանական անվտանգության աշխատակիցների կազմակերպել էր Իրաքի քաղաքցի Քենան Ահմեդ Ռուստամովը,ով միևնույն ժամանակ տարբեր անուններովել է հայտնի..Ռուստամովն իր ահաբեկչական գուծունեությունը թրծել է Աֆղանստանում և Չեչնիայում...Կառաուլովը նաև ասել է,որ Պուտինի դեմ մահափորձի հեղինակը մինչև հիմա բանտում է,որը գտնվում է Բաքվից 42 կիլոմետր հեռավորության վրա...Հետաքրքիրն այն է,որ Կառաուլովը դժգոհում է,որ մինչև հիմա ոչ մի լրագրող հացազրույց չի վերցրել ադրբեջանական բանտում իր պատիժը կրող այդ հանցագործից...Ըստ իս,շատ տեղին դիտողություն է...Բայց ազերիները կցանկանա՞ն,որ որևէ մեկը հանդիպի Ռուստամովին...Չէ որ Իլհամ Ալիևը ցանկանում է այդ իրադարձություններն այնպես մատուցել,որ Վ.Պուտինը իր կյանքով պարտական է Հեյդար Ալիևին և Ադրբեջանին...Այդ հանգամանքը հաշվի առնելով ես կասկածում եմ,որ պաշտոնական Բաքուն թույլ տա որևէ լրագրողի հարցազրույց վերցնել Քենան Ահմեդ Ռուստամովից,ով կարող է շատ տհաճ բաներ բացահայտել Իլհամի հոր,ազերիների հայր՝Հեյդար Ալիևի մասին...

Գաղտնիք չէ,որ Չեչենական առաջին (11 դեկտեմբերի 1994 թ.-31 օգոստոսի 1996 թ.) և երկրորդ (7 օգոստոսի 1999 թ.-15 ապրիլի 2009 թ.) պատերազմների ժամանակ Ադրբեջանը համարվում էր չեչեն ահաբեկիչների և նրանց աջակցող ուժերի կենտրոնատեղի...Հեյդար Ալիևը չեչենների պայքարը Մոսկվայի դեմ համարում էր ազգային ազատագրական պատերազմ...Չեչեն ահաբեկիչների և ադրբեջանցիների ընկերությունը և համագործակցությունը սկսվել էր դեռ Արցախյան գոյամարտի տարիներին,երբ հայտնի չեչեն ահաբեկիչներ Ռադուևը,Բասաևը և այլն բավական ակտիվ մասնակցում էին արցախահայերի դեմ Բաքվի սանձազերծած պատերազմում...Դրան ի պատասխան և միևնույն ժամանակ Ռուսաստանին հայերին իբրև թե օգնելու համար պատժելու նպատակով Հեյդար Ալիևն Ադրբեջանը դարձրել էր Հարավային Կովկասում ամեն տեսկա թափթփուկ ահաբեկիչների ֆորպոստ...Ու զարմանալի չէ,որ ահաբեկիչների դրախտավայր Բաքվում են ցանկացել սպանել Պուտինին...
Իսկ ավելի հավանական եմ համարում,որ այդ մահափորձի թիկունքում կանգնած լինեն հենց ադրբեջանական իշխանությունները,որոնք այն բացահայտելով հաճոյանում էին Մոսկվային և հատկապես Պուտինին...Սակայն ազերիների առաջնորդ,ԿԳԲ-շնին Հեյդար Ալիևը չպետք է մոռանար,որ իր դիմաց ոչ թե "հասարակ" նախագահ է,այլ իր երիտասարդ "կոլեգան" է,ով շատ լավ հասկանում է,թե ով իրականում կարող էր կանգնած լինել այդ "բացահայտված" մահափորձի հետևում...
Հ.Գ.Տեսնես ի՞նչն է պատճառը,որ երեք տարին մեկ ռուսաստանյան ինչ-որ հեռուստաալիք հիշում է Բաքվի մահափորձի մասին...

Գագիկ Համբարյան 

Read 6317 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/